Նորություններ

Արայիկ Հարությունյանի հայտարարությունը` ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո

ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,

Այսօր որոշում է կայացվել փոփոխություն կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նախարար նշանակել Վահրամ Դումանյանին:

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան;

Պետք է արձանագրել, որ`
-Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,
-Ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,
-Մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից,
-Գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա:

Ահա այս ամենը կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար:

Շնորհակակություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը միշտ աջակցել է մեր ոլորտի բարեփոխումներին:

Հ.Գ. Իմ գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնամ առաջիկայում: Առաջիկա օրերին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, այդ թվում` մամուլին»:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!