Без рубрики

«Ֆրանսիացիք գոռում են հայերի պատմական իրավունքների մասին, մերոնք՝ լռում». Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նրանք ավելի՞ հայ են, քան մենք:

 

ՀՀ ԱԺ-ում լռություն է։ Ֆրանսիացիք գոռում են ադրբեջանցիների ռազմական հանցագործությունների մասին, մերոնք՝ լռում։ Ֆրանսիացիք գոռում են հայերի պատմական իրավունքների մասին, մերոնք՝ լռում։ Ֆրանսիացիք պահանջում են աշխարհից արդարություն մե՛ր համար, մերոնք՝ լռում։

Իմքայլականներ, մտեք խորհրդարան, գույքագրեք մեղադրանքները, սկսեք ուղարկել նամակներ միջազգային բոլոր կառույցներին, իրավապաշտպան կազմակերպություններին, պետությունների կառավարություններին, դատարաններին։ Մի բան արե՛ք, իշխանություն եք։

Շարժվե՛ք, հա՛յ եք։ Պաշտպանե՛ք իմ, մե՛ր իրավունքները։ Սկսե՛ք պայքարել, գործեք, դռներ ջարդեք, պարտադրեք, կռիվ տվեք գոնե հիմա։ Պետություն ենք, ի վերջո։

Թե չեք կարող՝ ՀԵՌԱՑԵ՛Ք։

Տանուլ ենք տալիս անգամ տանուլ տալուց հետո։ Մի խայտառակեք մեզ աշխարհի առաջ։ Գործ արեք, գործե՛ք»:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!