Без рубрики

Զինվորները քնում են անտառային կենդանիների ու փտած դիակների կողքին. տղաս ասում է՝ «մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են». զինծառայողի մայր

Բոլոր զինվորները հազում են, բոլորի մոտ գրիպոզ վիճակ է, ու ոչ մեկը երաշխիք չի տալիս, որ իրենք ավելի վատ վիճակում չեն հայտնվի: Այս մասին ՊՆ-ի մոտ ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ընթացքում ասաց նրանցից մեկը:

«Պայմաններ չկան, գետնի վրա են քնում: Մազապուրծ եղած երեխեքը դրա՞ն էին արժանի: Ոչ մի ծածկ չկա, քնում են անտառային կենդանիների ու փտած դիակների կողքին: Երեխաս ասում է՝ «մամ, մեզ բոլորը մոռացե՞լ են, դուք ձեր կյանքո՞վ եք ապրում»: Արդյո՞ք դա պետք է լինի մեր պատկերը, որ հայ զինվորին այսօր մոռացել ենք, ու իրենց մասին ոչ մեկը չի հիշում»,-ասաց զինծառայողի մայրը:

Հիշեցնենք, որ անհետ կորած, ժամկետային զինծառայողների ծնողները կրկին Պաշտպանության նախարարության  մոտ են, փորձում են տեղեկություններ ստանալ որոնման աշխատանքների ընթացքի մասին:

Ժամկետային զինծառայողների ծնողները նշում են, թե պատերազմի դադարեցումից հետո զինծառայողներն ունեն մի շարք խնդիրներ հանգստի կազմակերպման, պատշաճ բուժզննման հետ կապված:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!