Ամերիկացի տնտեսագետի սենսացիոն բացահայտումը. ով էր Հայաստանում հեղաշրջում կազմակերպել

Geoclub.info-ի փոխանցմամբ՝ ամերիկացի տնտեսագետ, քաղաքական ու տնտեսական մեկնաբան Փոլ Քրեյգ Ռոբերթսը բացառիկ հարցազրույց է տվել Երևանյան աշխարհաքաղաքական ակումբի հեռուստաալիքին, որում նշել է, որ Հայաստանում պատրաստվում է հեղաշրջում: ԱՄՆ-ում Փոլ Քրեյգ Ռոբերթսը համարվում է «ռեյգանյան տնտեսական հրաշքի» ճարտարապետներից մեկը, որի շնորհիվ հաջողվել է երկիրը դուրս բերել ձգձգվող «ստագֆլյացիայից» (տնտեսական անկում և տնտեսության խաթարված վիճակ): Հարցազրույցի ժամանակ Ռոբերթսն անդրադառնում է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի դեպքերին:

 

Կայքը ներկայացնում է հարցազրույցի առաջին հատվածը, որն առնչվում է Հայաստանին՝ ընդգծելով, որ արժե լսել ԱՄՆ-ից այլընտրանքային կարծիք, քանի որ բոլորին քաջ հայտնի է Ուկրաինայի ու Հայաստանի հարցերում ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը: Ռոբերթսին հարց է ուղղվել ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի կողմից փետրվարին Հայաստան կատարած այցի, ամերիկյան ՀԿ-ների հետ դռնփակ հանդիպում ունենալու և ընդհանրապես վերջին շրջանում Հայաստանում նկատվող ամերիկյան ակտիվության մասին:

 

Շտապ տարածում եք բոլորդ. ամերիկացի տնտեսագետի սենսացիոն բացահայտումը. ով էր Հայաստանում հեղաշրջում կա…  Ռոբերթսը հայտարարել է. «Նպատակները պարզ են՝ ազդեցություն ունենալ Հայաստանում: Վիկտորյա Նուլանդի այցի նպատակը Հայաստանում հեղաշրջում կազմակերպելն էր: Ամերիկայի կողմից Հայաստանում գործող ՀԿ-ներին ֆինանսավորելու նպատակն այնպիսի խմբեր ունենալն է, որոնք կարող են ակցիաների համար դուրս բերվել փողոցներ, և ունենալ այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք կծառայեն Վաշինգտոնին:

 

Նրանք կաշխատեն այնպես, ինչպես որ Ուկրաինայի պարագայում է, քանի որ նրանք շատ լավ են վարձատրվում: Այդպիսով, ձեզ մոտ պլանավորվում է հեղաշրջում, ինչպիսին որ նախորդ տարի իրականացվեց Ուկրաինայում: Իսկ դա Վաշինգտոնին ևս մեկ բազա կտա երկրում, որը հանդիսացել է ԽՍՀՄ-ի մասնիկ: Եվ խաբված բազմաթիվ անձինք կմիանան հայկական ՀԿ-ներին, որոնք համագործակցում են Վիկտորյա Նուլանդի հետ:

Նպատակը Ռուսաստանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները խզելն է: Նրանց կողմից հարված հասցնելը կախված է համապատասխան հնարավորությունից: Դա այն է, ինչը 2003 թվականին տեղի ունեցավ Վրաստանում՝ «Վարդերի հեղափոխությունը»: Դա նույնպես եղել է հեղաշրջում, որը կազմակերպել են Վաշինգտոնից ֆինանսավորվող ՀԿ-ները, որոնք էլ մարդկանց դուրս են բերել փողոցներ: Վաշինգտոնն այդպես է աշխատում, և նրա թիրախում են Հայաստանը, Ղրղզստանը և հնարավոր է՝ Ղազախստանն ու Ուզբեկստանը: Այդպիսի հեղաշրջումները, որոնք նրանց անվանում են ժողովրդավարական հեղափոխություն, կազմակերպվելու են բոլոր երկրներում, որոնք հանդիսացել են ԽՍՀՄ-ի մասնիկը: Եվ բնականաբար, նրանք հարձակվելու են ընտանեկան ինստիտուտի վրա, փորձեր են ձեռնարկելու ոչնչացնել ավանդական բարոյականությունը: Եթե Վաշինգտոնին հաջողվի հեղաշրջում իրականացնել Հայաստանում, ինչպես որ եղավ Ուկրաինայում, հաջորդ քայլը լինելու է հայ ընտանիքի վրա հարձակվելը, միասեռականությունն օրինականացնելը, ծնողական վերահսկողությունից երեխաներին դուրս բերելը, ծնողների ու երեխաների միջև հարաբերությունների վերաիմաստավորումը: Հայաստանը պարզապես կփլուզվի և կդառնա Ամերիկայի վասալ պետությունը:

Դա իրական սպառնալիք է Հայաստանի համար: ԱՄՆ-ը փորձում է ներկայանալ որպես հիանալի երկիր, որը խորհրդանշում է ազատություն ու բարություն: Եվ նրանք աշխատում են մարդկանց հետ, որոնք դեռևս գտնվում են ԽՍՀՄ կոմունիստական (տոտալիտար) կարգի 70-ամյա կառավարման տպավորության տակ: Իսկ այդպիսի մարդկանց շատ հեշտ է մոլորեցնելը: Կփլուզվի ողջ երկիրը: 25.04.2018 Շտապ տարածում եք բոլորդ. ամերիկացի տնտեսագետի սենսացիոն բացահայտումը. ով էր Հայաստանում հեղաշրջում կա…

Վաշինգտոնը ոչնչացնում է մշակույթը: Տեսե՛ք, թե ինչ եղավ ճապոնական մշակույթի հետ, անգլիական, գերմանական, իտալական մշակույթի հետ, ամեն ինչ ամերիկանացված է՝ ֆիլմերը, երաժշտությունը: Դրա համար էլ եթե Վիկտորյա Նուլանդը եկել է ձեզ մոտ՝ Հայաստան, նշանակում է, որ Հայաստանում կիրականացվի հեղաշրջում: Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում, որովհետև Վաշինգտոնը վիթխարի սպառնալիք է դառնում ողջ աշխարհի, այդ թվում նաև ամերիկացիների համար»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, թե Հայաստանում մոտ 350 ՀԿ քարոզչություն է իրականացնում եվրասիական ինտեգրման դեմ և «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման օգտին:

|Շարունակությունը` այստեղ

Check Also

Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը պատրաստ են վկայություն տալ Մարտի 1-ի գործով

168․am-ը գրում է․ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով: Այս ...

error: Content is protected !!