Առողջություն

Չինական պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97 տոկոս

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կորոնավիրուսի դեմ չինական Sinovac ընկերության կողմից արտադրված պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97 տոկոս: Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի Bio Farma դեղագործական ընկերությունը՝ հրապարակելով եզրափակիչ կլինիկական փորձարկումների արդյունքները, հաղորդում է Reuters-ը:

Ինչպես հայտնել է ընկերության ներկայացուցիչ Իվան Սետիավանը, այժմ հավաքում են լիարժեք տվյալներ պատվաստանյութի արդյունավետության մասին:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, նոյեմբերի 17-ին Sinovac Biotech-ի գիտնականները հրապարակել են պատվաստանյութի վաղ եւ միջնաժամկետ փորձարկումների արդյունքները The Lancet Infectious Diseases ամսագրում: CoronaVac դեղամիջոցը անվտանգություն է ցուցաբերել եւ արագ իմունային պատասխան արտադրել կամավորների մոտ: Ընդ որում, պատվաստանյութը ստացած մարդկանց մոտ հակամարմինների մակարդակը փորձարկումների ընթացքում ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից: Սակայն դա չի ազդել պատվաստանյութի՝ ախտածնից օրգանիզմը պաշտպանելու ունակության վրա:

Նշենք, որ ավելի վաղ Բրազիլիայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են իրենց երկրում CoronaVac-ի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը՝հղում անելով «լուրջ անբարենպաստ արդյունքի» վրա: ԶԼՄ-ների տվյալներով՝ բրազիլական Anvisa առողջության վերահսկողության գործակալությունը հաղորդագրություն է ստացել լուրջ կողմնակի էֆեկտների մասին հոկտեմբերի վերջին, դեպքի մանրամասները հայտնի չեն: Որպես կանոն՝ «լուրջ անբարենպաստ արդյունք» են համարում պացիենտի մահը կամ մահվան սպառնալիքը, հաշմանդամությունը, հոսպիտալացումը կամ վարակի փոխանցումը բժշկանա սարքի միջոցով: 3 օր անց կլինիկական փորձարկումները վերսկսվել են:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!