Աշխարհ

Ճապոնիայի կառավարությունը կդիտարկի արտակարգ դրություն սահմանելու հարցը երկրի ամենաբնակեցված շրջանում

Երկուշաբթի Ճապոնիայի վարչապետ Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ կառավարությունը դիտարկում է արտակարգ դրություն սահմանելու հարցը երկրի ամենաբնակեցված շրջանում՝ Մեծ Տոկիոյում կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման եւ առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Դեկտեմբերի 31-ին Ճապոնիայում գրանցվել է 4520 նոր դեպք, ինչը դրդել է Տոկիոյին եւ երեք հարեւան նահանգներին դիմել երկրի կառավարությանը՝ խնդրելով սահմանել արտակարգ դրություն: Ներկայում այդ շրջանում են գրանցվել ամբողջ երկրում վարակի բոլոր նոր դեպքերի շուրջ կեսը:

Ընդ որում՝ երկրի վարչապետը չի ասել, թե երբ կառավարությունը կընդունի որոշումը կամ ինչպիսի սահմանափակումներ կորոշվեն: Անցած գարնանը հայտարարված արտակարգ դրությունը տեւել է ավելի քան մեկ ամիս, երբ փակվել էին դպրոցներն ու ձեռնարկությունները:

Սուգան, սակայն, կրկնել է, որ դեպքերի մեծամասնությունն անհայտ ծագման է, ըստ ամենայնի, կապված է ռեստորանների հետ, եւ որ Տոկիոյի շրջանում ռեստորանները 20:00-ից փակելու մասին կառավարության խնդրանքը պետք է արդյունավետ լինի:

 

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!