Facebook, Instagram և Twitter սոցիալական ցանցերն արգելափակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվներն այն բանից հետո, երբ երկրի ղեկավարն իր համակիրներին հրահրել էր գրոհել Կապիտոլիումի շենքը:
Այս մասին հայտնում է BBC-ն: Նշվում է, որ ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում անդադար հայտարարարել է «ընտրախախտումների և գողացված ձայների» մասին: Twitter-ի ղեկավարությունը Թրամփից պահանջել է հեռացնել նմանօրինակ գրառումները: Ընկերությունը նշել է, որ ԱՄՆ նախագահի օգտահաշիվն արգելափակված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ գրառումները չեն հեռացվել: Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին հայտնել է, որ օգտահաշիվը փակվել է 24 ժամով։
Միաժամանակ, Դոնալդ Թրամփի հաշիվը 24 ժամով արգելափակել է նաև Facebook-ը: Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրել է, որ սիրում է իր հետևորդներին և Կապիտոլիումի շենք ներխուժածներին անվանել «հայրենասերներ»:

You must be logged in to post a comment Login
Leave a Reply
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։