Աշխարհ

Թրամփը մտադիր չէ մասնակցել Բայդենի երդմնակալության արարողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հունվարի 20-ին մասնակցել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը:

«Բոլոր նրանց համար, ովքեր խնդրել են, ես չեմ գնա հունվարի 20-ի երդմնակալությանը»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Ինչպես հաղորդում է CNN-ը, նրա դուստրը` Իվանկա Թրամփը, Սպիտակ տան խորհրդական Փեթ Չիպոլոնեն, վարչակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը եւ ուրիշները նախազգուշացրել են Թրամփին, թե իրական հավանականություն կա, որ Թրամփը կարող է պաշտոնանկ արվել իր սեփական կաբինետի կամ օրենսդիրների կողմից, քանի դեռ ավելի խստորեն չի դատապարտել հունվարի 7-ին Կապիտոլիումի տարածք ներխուժած իր կողմնակիցների գործողությունները:

Ի սկզբանե, Թրամփը չէր ցանկանում հրապարակել իր կողմնակիցներին դատապարտող տեսանյութ, որոնց գործողություններին նա հիմնականում աջակցում էր, եւ որոնց, ըստ նրա, «սիրում է»: Այնուամենայնիվ, նա իր օգնականներին ասել է, որ ելույթ պատրաստեն, իսկ հետո ինքը որոշում կկայացնի:

Կարդալով նրանց պատրաստած կարճ սցենարը՝ Թրամփը համաձայնել է այն տեսագրել հինգշաբթի երեկոյան:

 

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!