Մեծ Բրիտանիայում ձերբակալվել են «աշխարհի երկու ամենաանհաջող կողոպտիչները», երբ կողոպուտի ժամանակ նրանցից մեկը պատահաբար ոստիկանություն էր կանչել, հայտնում է CNN-ը:
Ստաֆորդշիրից մի ոստիկան գողերին «աշխարհի ամենաանհաջողակ կողոպտիչներ» էր անվանել եւ համեմատել էր նրանց չարաբաստիկ ավազակների հետ «Տանը մենակ» ֆիլմից: Նրանցից մեկը սխալմամբ նստել էր իր հեռախոսի վրա եւ հավաքել 999` Մեծ Բրիտանիայի արտակարգ օգնության հեռախոսահամարը, ինչը ոստիկաններին թույլ էր տվել իմանալ հանցագործության իրականացման մասին եւ, ի վերջո, լսել, թե ինչպես են իրենց գործընկերները ձերբակալում դժբախտ դուետին:

You must be logged in to post a comment Login
Leave a Reply
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։