Без рубрики

Կլինի դատավորների ընտրության և նշանակման նոր պրոցեդուրա, որտեղ ամենակարևորը կլինի բարեվարքության ստուգումը. ՀՀ վարչապետ

Այսօր գործադիրը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու հարցերի վերաբերյալ.

«Ըստ էության, մենք դատաիրավական բարեփոխումների մի շատ էական փուլ ենք մտնում: Երեկ ԱԺ-ում դուք ներկայացրեցիք հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ մեր ընդունած օրենքի նախագիծը և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի ձևավորման նախագիծը: Առաջիկայում սպասում ենք պարեկային ոստիկանության ձևավորմանը, և այս փաթեթն էլ մեր բարեփոխումների կարևոր մաս է: Մենք, ըստ էության, կալանքի և ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ, որը կքննի միայն այդ կարգի գործերը: Դատավորների ընտրության և նշանակման նոր պրոցեդուրա է անցնելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է, որը լայնորեն քննարկվում է»,- քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապեռտ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն առաջարկին, ըստ որի՝ ստեղծվում են հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!