Без рубрики

ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության օրակարգում է

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդեն ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացված առաջնահերթությունների շարքում նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այսօր հանդես գալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում՝ Էն Լինդեն հիշատակել է Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանն ու Բելառուսը:

«Հակամարտությունների առաջացրած մարդկային տառապանքները և սպառնալիքները միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը պարզապես անընդունելի են: Ուստի հակամարտությունների կարգավորումը պետք է հատուկ տեղ ունենա մեր օրակարգում»,- ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարը:

Էն Լինդեն նաև նշել է, որ բոլոր հակամարտությունների դեպքում ԵԱՀԿ-ում նախագահող Շվեդիան կոչ է անելու հարգել միջազգային իրավունքը, աջակցելու է մարդասիրական հետևանքները մեղմելուն և պաշտպանելու է ներառական մոտեցումը:

Click to comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

To Top
error: Չի կարելիիի !!