Շոու֊Բիզնես

«Ա՛յ էշ»․ Անդրեն` Ռուբեն Հախվերդյանին․տեսանյութ

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Անդրեն, ով վերջին տարիներին բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնտեղ «Tet A tet» հաղորդման ժամանակ շատ սուր արձագանքել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին, որը հարցազրույցներից մեկում երգիչներին անվանել էր ադրբեջանցիներ, եւ խորհուրդ էր տվել երկրից նրանց հեռանալ։

«Նրանք ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել, վաբշե պետք է մաքրվեք ստեղից…»,֊նշել էր Հախվերդյանը։

Նշենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Անդրեն, ով կարծես, թե վերջին տարիներին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, «Tet A tet» հաղորդման ժամանակ շատ սուր արձագանքել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ։ «Ես նման բան չեմ ասել, ես ընդամենն ասել եմ, որ նրանք մուղամաթի մշակույթի մեջ են մեծացել, իսկ մյուս սերունդը բնականաբար Կոմիտասի, եւ այդպես, դա եմ ես ասել։ Ես կոնկրետ իրեն չեմ ասել, ես նկատի եմ ունեցել ղարաբաղյան կլանին։

Անդրեն սովորական ոչնչություն է, ներողությո’ւն, եթե շունը չէ, շնիկը հաչում է քո վրա, Դուք ուշադրություն դարձնո՞ւմ եք այդ շնիկին»-եզրափակեց Ռուբեն Հախվերդյանը։

«Ա՛յ էշ»․ ինչպես է արձագանքել Անդրեն այս ամենին՝ Հախվերդյանի ու նախկին իշխանությունների մասին: Մանրամասները տեսանյութում․

 

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!