Без рубрики

Թղթի վրա գրեք ու անձամբ կբերեք. Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ Եռաբլուրում

Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում է: Այստեղ կառավարության ղեկավարը լարված զրույց ունեցավ լրագրողների  հետ. «Մի րոպե մոտեցեք: Էտ դո՞ւք էիք ասում, որ ես հայտարարել եմ Շուշին ադրբեջանական է: Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ Շուշին ադրբեջանական է»,-մի քանի անգամ կրկնեց Փաշինյանը:

«Ո՞վ էր հարց տալիս, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով լրագրողներին:

Լրագրողներից մեկն ասաց, որ ինքը եղել է հարցը տվողներից մեկը:

«Որտե՞ղ եմ ես հայտարարել, որ Շուշին ադրբեջանական է: Հիմա թղթի վրա գրեք մեջբերումը, անձամբ կբերեք, որ ես դա հայտարարել եմ ու ուղիղ եթերում ես Ձեր հարցին կպատասխանեմ»,-ասաց նա ու հեռացավ:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!