Առողջություն

ՀՀ ոստիկանությունը շտապ հայտարարություն է տարածել. զգուշացեք տրանսպորտից օգտվելիս

 

Հունվարի 27-ի կեսօրին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում տված բուժքույրը հայտնում էր, որ մոտ մեկ ժամ առաջ երթուղային միկրոավտոբուսում գո ղացել են դրամապանակը: Փողից բացի տարել էին նաև նույնականացման ու բանկային քարտերը: Գործի անցան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները:

Հատուկ մասնագիտացած ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին հաղորդումից կես ժամ անց:Գո ղությունը կատարելու կասկածանքով մայրաքաղաքի Արցախի պողոտայից բերման ենթարկվեց 32-ամյա մի տղամարդ:

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչը խոստովանեց արարքը:Ոստիկանների արագ գործողությունների շնորհիվ գո ղոնն ամբողջությամբ հայտնաբերվել ու վերադարձվել է տիրոջը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!