Ով էր փակցրել Ռոբերտ Քոչարյանին սատարող պաստառը Մարիոթում

Primnenews.am-ը գրում է.

Օրեր առաջ Մարիոթ Հյուրանոցի ճակատային հատվածում Ռոբերտ Քոչարյանին սատարող պաստառը մեծ աժիոտաժ առաջացրեց:

Խնդիրն այն է, որ հյուրանոցի հանդեպ բազմահազարանոց հանրահավաքների օրերին վերաբերմունքը հասցրեց մի քանի անգամ փոփոխվել:

Նախ՝ հյուրանոցի անձնակազմը թույլ չէր տվել լրագրողներին հյուրանոցի տարածքում լիցքավորել իրենց տեխնիկան, հետո անբարյացկամ վերաբերմունք էր ցույց տվել:

Ամեն ինչ փոխվեց, երբ ներկայիս վարչապետ, այն օրերին, դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ Փաշինյանի ձեռնարկած հեղափոխության ճակատագիրը սկսեց շոշափվել:

Մարիոթը ոչ միայն փոխեց իր վերաբերմունքը, այլև դարձավ այնքան հյուրընկալ, սիրալիր և հայրենասեր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակվեց ազգային բրենդ:

Հիմա հաշված օրեր են մնացել նոր հանրահավաքին:

Հաշվի առնելով Մարիոթի բիզնես հոտառությունը և պահի տակ արագ կողմնորոշվելու կարողությունը, պետք է հասկանալ, թե ինչու և ինչպես այդ ոչ իշխանահաճո, ավելին, ոչ ժողովրդահաճո պաստառը անխոչընդոտ հայտնվեց Մարիոթի տարածքում:

Հնարավոր վարկածներից մեկն այն է, որ Քոչարյանին սատարողներն այդ օրն այնտեղ սենյակ էին պատվիրել հատուկ ակցիան իրականացնելու համար:

Չմոռանանաք նաև, որ անհասկանալի ձևով Քոչարյանի իշխանության օրոք հարստացաածներից շատերն այդ հյուրանոցում ունեն մշտական համարներ և հնարավոր է արել են իրենց ձեռքից այդ պահին եկածը:

Սպասենք ամսի 17-ի հանրահավաքին, տեսնենք Ազգային բրենդի տիտղոսը կխլվի Մարիոթից, թե կգործեն ճկուն մարքեթինգային եղանակներ:

Check Also

Արտակարգ դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են 49-ամյա քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ.23:59

Արտակարգ դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են ...

error: Content is protected !!