Նորություններ

Հայ գերիների հարցը հասել է Չեչնիա. ո՞վ է դիմել չեչենական կողմին ու քանի կին գերի ունենք

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր և տարբեր շրջանակների հետ հայ ռազմագերիների հարցերի քննարկմանն է մասնակցել, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել նաև չեչենական շրջանակների հետ։

 

ՌԴ պաշտոնական շրջանակների ուղեկցությամբ նա հյուրընկալվել է նաև Չեչնիայի նախագահ Կադիրովի եղբոր տանը և խնդրել է գոնե առաջնահերթ լուծում տալ գերի կանանց վերադարձի խնդրին։

Ըստ որոշ տեղեկությունների՝ 4 կնոջ մասին է խոսվում, որոնցից երկուսի փաստը ադրբեջանական կողմը չի հաստատում։ Զոհրաբյանի հետ երեկ զրուցել մեզ չհաջողվեց»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!