Նորություններ

Աստղեր, ովքեր սիրում եմ մերկացնել իրենց կուրծքը

Ինչ-որ մեկը նրանց համարձակ կհամարի, իսկ մյուսները կքննադատեն նրանց չափազանց անկեղծ լինելու համար: Ձեզ ենք ներկայացնում այն աստղերին, ովքեր սիրում են մերկացնել իրենց կուրծքն ու լինել ուշադրության կենտրոնում:

Քիմ Քարդաշյան 
Քիմը հպարտ է իր շքեղ բարեմասնություններով, ուստի մտադիր չէ թաքցնել դրանք: Նա կարող է ներկայանալ կա՛մ ամբողջովին թափանցիկ զգեստով, կա՛մ մերկ մարմնի վրա «պատռված» ցանցային կոմբինեզոնով: Ճիշտ է, վերջերս աստղն ավելի հաճախ է ներկայանում ոչ թե կիսամերկ, այլ բավականին սեքսուալ ներքնազգեստներով. դե պետք է ինչ-որ կերպ նպաստել ներքնազգեստի սեփական բրենդի՝ Skims ապրանքանիշի առաջախաղցմանը:


Քենդալ Ջեններ 
Քիմից հետ չի մնում կրտսեր քույրը՝ Քենդաը: Նրան կարելի է անվանել մերկ զգեստների թագուհի: Նա առանձնահատուկ սեր ունի թափանցիկ գործվածքների նկատմամբ, որոնք ցույց են տալիս այն ամենը, ինչը սովորաբար, կանայք թաքցնում են:
Ռիհաննա
Թափանցիկ զգեստների սիրահար է նաև Ռիհաննան, մեկ անգամ չէ, որ նա ցնցել է հանդիսատեսին իր կիսամերկ հանդերձանքներով: 
Աստղը CFDA արարողությանը՝ 2014 թվականին, ներկայացավ Ադամ Սելմանի մոդելավորած զգեստով, որը զարդարված էր 230 հազար Swarovski բրենդի բյուրեղներով: Իր հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանել է՝ զղջում է, որ այդ երեկոյին նման տեսքով է ներկայացել:  
Մադոննա
Ձախ նկարում Մադոննան է 1992 թվականին՝  իր ընտրյալ Ժան Պոլ Գոտիեի հավաքածուի ցուցադրության ժամանակ: Նրա այդ հանդերձանքը մեծ աղմուկ բարձարցրեց շոու-բիզնեսի և երկրպագուների շրջանակներում:
Իր էքստրավագանտ կերպարը Մադոննան ցանկացավ կրկնել Met Gala 2016-ին՝ կրկին մերկացնելով կուրծքը:
Բելլա Հադիդ
Թափանցիկ գործվածքները, ցնցող դեկոլտեները և ծայրահեղ մինին մոդելի լավագույն ընկերներն են:
Բելլան չի դադարում զարամցնել ու հիացնել իր երկրպագուներին համարձակ ու սեքսուալ կերպարներով:
Մայլի Սայրուս
Բոլորս հիշում ենք Մայլիի կյանքի հենց այն ժամանակահատվածը, երբ նրան ավելի հաճախ տեսնում էինք մերկ, քան հագուստով:
Լիամ Հեմսվորթի հետ ամուսնությւոնից հետո Սայրուսը դադարեց հադնես գալ չափազանց համարձակ հանդերձներով, սակայն դա երկար չտևեց:Ամուսնալուծությունից հետո Մայլին աստիճանաբար վերադառնում է իր հին ոճին:
Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!