Նորություններ

Ի՞նչ ուտեստներ կարելի է պատրաստել Պահքի շրջանում

Մեծ պահքի օրերին նույնպես կարելի է սնվել համեղ ուտեստներով։ Թեև այս շրջանը շատերի համար ընկալվում է որպես անհամ սննդի շրջան, իրականում բոլորովին էլ այդպես չէ։ Հայկական խոհանոցի կերակրատեսակները կօգնեն հաղթահարել այդ կարծրատիպը։
Ձեզ ենք առաջարկում է ազգային բաղադրատոմսերի լավագույն քառյակը` պահքի կերակրացանկի համար, որոնք շատերին դուր կգան։

«Վանա մշոշ»
«Վանա մշոշ» անվանումը հուշում է ճաշատեսակի ծագման մասին: Այն տարածված էր Արևմտյան Հայաստանի հայերի շրջանում: Բաղադրատոմսը պահպանվել է Հայոց ցեղասպանությունից փրկվածների շնորհիվ: «Վանա մշոշի» բաղադրատոմսը շատ հեշտ է։
Պատրաստման համար անհրաժեշտ է տապակել սոխը, ավելացնել ջրում նախօրոք թրջած ոսպը։ Եփած ոսպին ավելացնում են ընկույզ, չրեր և համեմունքներ:

Քալագոշ
Ոսպով պատրաստվող ևս մեկ ճաշատեսակ է Քալագոշը։ Այսօր այս ճաշատեսակը հայտնի է Սյունիքի մարզում։ Պատրաստման համար անհրաժեշտ է չորաթան, ոսպ, լավաշ, շատ սոխ և բուսական յուղ։

Ավելուկով աղցան
Ավելուկը հայկական ավանդական խոհանոցի ամենատարածված բաղադրիչներից է, օգտագործում են աղցանների, ապուրների մեջ կամ տապակում ձիթապտղի յուղով։ Ավելուկով աղցանը շատերին դուր կգա։ Պատրաստման համար անհրաժեշտ է ավելուկ, սոխ, սխտոր, ընկույզ, աղ, պղպեղ և զեյթունի ձեթ։ Աղցանը մատուցում են չորահացով և նռան հատիկներով։

Անի քաղցրավենիք
Այս ավանդական աղանդերը 10 դարի պատմություն ունի։ Բաղադրատոմսը վերականգնվել է բանահավաքչության ընթացքում ԱՄՆ Տրանսիլվանիա նահանգից։ Բաղադրատոմսն այնտեղ են տարել 14-17-րդ դարում Անիից գաղթած մեր հայրենակիցները։ Այն պատրաստելու համար ընդամենը 3 բաղադրիչ է պետք` բողկ, մեղր և հնդկական ընկույզ։ Այս բաղադրատոմսը զարմացնում է ոչ միայն պատրաստման պարզ տեխնիկայով, այլ նաև բաղադրիչների համադրությամբ։ Մեր նախնիները ճիշտ են սնվել. աղանդերը, ինչպես նաև ճաշատեսակներ պետք է նպաստեն մարսողությանը և թեթև լինեն։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!