ՎԻԴԵՈ. Քոչարյանը գիտի, որ կանգնելու է ժողովրդի դատաստանի առաջ. Լևոն Տեր-Պետրոսյան

Լևոն Տեր-Պետրոսյան. Ով իր անունը կապի Ռոբերտ Քոչարյանի հետ, կընկնի արյան պատասխանատվության տակ (տեսանյութ)

2011 թվականի հոկտեմբերի 1-ի Ազատության հրապարակում կայացած իր ելույթում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյաննանդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին, ասելով, որ դա իր համար շինծու թեմա է.

«Որևէ բանական մարդու համար, ներսում, թե դրսում, Քոչարյանն արդեն մարած քարտ է: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ և երբեք չի էլ եղել»,- հայտարարել է նախագահը:

Տեր-Պետրոսյանն ասել է, որ Քոչարյանը պարզապես ամեն անգամ հարմարվել է իշխանական տվյալ ժամանակի սիստեմին, խորհրդային ժամանակ խորհրդային սիստեմին, ՀՀՇ-ի ժամանակ ՀՀՇ-ի սիստեմին, իսկ հետո էլ եկավ իշխանության, ինչում Լեւոն Տեր-Պետրոսյանը նաև իր սխալն է նկատում:

«Նա միայնակ և դժբախտ մարդ է, նա գոյություն չունեցող քաղաքական գործոն է: Նա ժողովրդի համար պրոբլեմ չէ, և եթե պրոբլեմ է, ապա միայն Սերժ Սարգսյանի համար», հայտարարել է Տեր-Պետրոսյանը ավելացնելով, որ ժողովուրդը որքան հիմար կամ մազոխիստ պետք է լինի, որ հասարակական պահանջարկ ներկայացնի մի մարդու, որը գնդակոծել է իրեն:

Նա ժողովրդի համար պրոբլեմ չէ, և եթե պրոբլեմ է, ապա միայն Սերժ Սարգսյանի համար»,- հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

Նախագահը նշել է , որ Քոչարյանին չեն աջակցի նաև ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, քանի որ ով իր անունը կապեց Քոչարյանի հետ, իր վրա կվերցնի ժողովրդի արյունը:

«Մի հոգի կա, որը նույնպես անհատ է, որի տակ որեւէ հասարակական հենարան կամ քաղաքական հենարան գոյություն չունի: Դա Վարդան Օսկանյանն է», ասել է Տեր-Պետրոսյանը, նշելով, որ միայն Օսկանյանը կարող է միանալ Քոչարյանին, քանի որ Մարտի 1-ի սպանդում Օսկանյանն ունի մեծ մասնակցություն:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե սրանով փակում է Քոչարյանի թեման եւ ժողովրդին էլ խորհուրդ է տալիս մոռանալ այդ մասին:

Ամբողջական՝  

Check Also

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ «ռեյտինգային» ընտրակարգով կառաջադրվի Սյունիքի եւ ...

error: Content is protected !!