Без рубрики

Պատիվ ու խիղճ ունեցեք, այս երկրի համար մատաղ կյանքեր են տվել, իսկ դուք աշխատատեղից եք կառչել. Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«ԵՌԱԲԼՈՒՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է….

Դիմում եմ բոլոր իմ հայրենակիցներին. եթե այսօր որևէ մեկը օգնի ճիվաղի հայրենադավ կամ ազգադավ որևէ գործողության, հետո ներում չակնկալեք, չասեք՝ ես պետական աշխատող էի, բա ես այս կամ այն…..: Պատիվ ու խիղճ ունեցեք, այս երկրի համար մատաղ կյանքեր են տվել, նրանց հոգիները Հայրենիքի ցավից ոջ գիշեր հազարավոր կրակներով մորմոքվում են Եռաբլուրում…….իսկ դուք աշխատատեղից եք կառչել…. Հակառակ դեպքում, միևնույն է, շուտով կորցնելու եք այդ աթոռն ու դատվելու….. դեմք առ դեմք, անուն առ անուն ճանաչելու ենք և պատասխանատվության ենթարկելու, չկասկածեք:

Թուրքը հային հայի դեմ է ուզում հանել, չպիտի թույլ տանք, սա իր վերջին խռխռոցն է, մի կործանվեք նրա հետ…»:

 

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!