Без рубрики

«Կանգնում եմ բանակի կողքին` հույսով, որ մոտ է այն օրը, երբ ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով»․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է ՀՀ ներքաղաքական իրադարձություններին, կիսվել է մտահոգությամբ եւ միասնականության հույս հայտնել։

«Շատ պարզ ցանկություն ունեմ այս պահին. այնպիսի Հայաստանում ապրենք, որ ստիպված չլինենք օր ու գիշեր մեծից փոքր մտահոգված լինել քաղաքականությամբ:

Յուրաքանչյուրս կարողանանք լիարժեք կենտրոնանալ մեր գործի վրա, ստեղծել, ստեղծագործել ու հենց դրանով էլ ամենամեծ օգուտը տալ թե´ երկրին, թե´ աշխարհին:

Հասկանում եմ, որ այդպիսի Հայաստան ունենալու համար քայլեր են պետք ու, բնականաբար, կանգնում եմ բանակի կողքին` հույսով, որ մոտ է այն օրը, երբ յուրաքանչյուրս կանցնենք մեր բնականոն կյանքին ու ստիպված չենք լինի ամեն գիշեր քնել պետություն կորցնելու վախով:

Հուսով եմ, որ նորից կդառնանք միասնական մեկ մեծ ընտանիք` Հայաստան, Արցախ, Սփյուռք», – գրել է երգչուհին։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!