Առողջություն

Ի՞նչ հիվանդություն կարող են ցույց տալ մարսողության խանգարումը եւ բերանում դառնությունը

Մարսողության խանգարումը եւ բերանում դառնությունը կարող են ցույց տալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը: Այս մասին հայտնում է Express պարբերականը՝ վկայակոչելով բրիտանացի բժիշկներին:

Pancreatic Cancer UK-ի տվյալներով՝ այս հիվանդությունը կարող է ցույց տալ ստամոքսի շրջանում ընդհանուր անհարմարությունը, որը տարածվում է ընդհուպ մինչեւ թիկունք: Դրանից բացի, այս հիվանդությամբ տառապողների մոտ դիտվում է մարսողության խանգարում, կրծքում այրող ցավ եւ բերանում դառը համ:

Մասնագետների խոսքով՝ որպես կանոն, ցավի զգացողություններն ուժգնանում են պառկած վիճակում եւ կերակուր գործածելուց հետո: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի այլ ախտանիշներից են կտրուկ նիհարելը, սրտխառնոցը, դիարեան, փորկապությունը եւ ախորժակի կորուստը:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!