Նորություններ

Ո՞վ է առավել հետևողական եղել յուրայիններին կոռուպցիայի համար պատժելու հարցում

 

Ո՞վ է առավել հետևողական եղել յուրայիններին կոռուպցիայի համար պատժելու հարցում
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իր քննադատության կենտրոնում մշտապես պահում էր Սերժ Սարգսյանի կողմից տարվող պայքարը կոռուպցիայի դեմ: Ըստ Փաշինյանի՝ այդ պայքարն ընդամենը թոզփչոցի էր հանրության աչքերին, քանի որ Սերժ Սարգսյանի բարձրաստիճան թիմակիցները գտնվում են իր հովանու ներքո և նրանք անձնեռմխելի են անգամ, երբ կոռուպցիայի փաստը ապացուցվում է:

Այսօր Փաշինյանը վարչապետ է, սակայն կոռուպցիայի դեմ պայքարը, որին այսօր ականատես ենք լինում, որևէ կերպ հեղափոխական չես անվանի: Եվ, եթե սոցապվարչության պետերին, նախկին իշխանության ներկայացուցիչներին շատ հեշտ ու հանգիստ փռում են ասֆալտին, նույնը չես ասի Փաշինյանի թիմակիցների մասին: Վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հրապարակումներ եղան կապված, օրինակ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, ով մարզպետարանում աշխատացնում էր խնամի-ծանոթ-բարեկամ հայտնի շղթան: Ի՞նչ է դա, եթե ոչ կոռուպցիա, սակայն մինչ օրս Սարգսյանը բարձր պաշտոն է զբաղեցնում, ճիշտ է՝ պետգույքի կառավարման կոմիետում և, թերևս, պատճառն էլ այն է, որ Փաշինյանը մտածում է՝ չի կարելի առանց պաշտոն թողնել ընտրություններին իր թիմի համար ամենաշատ ձայն բերած պաշտոնյային: Այդպես էր մտածում նաև Սերժ Սարգսյանը:

4STOPPED
Քանի՞ յուրային է այս ընթացքում պատժվել կոռուպցիոն գործարքների գնալու համար: Հեղափոխությունից հետո իսկապես եղան մի քանի նման դրվագներ, երբ մեղադրանք առաջադրվեց օրինակ՝ կրթության և գիտության փոխնախարար Գևորգ Լոռեցյանին, առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին նույնպես մեղադրանք էր առաջադրվել, մեղադրանք առաջադրվեց նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Այսինքն ՝ չորս հոգու, որոնց մեծ մասը անգամ բանտում էլ չէ:

Իսկ քանի նման քրեական գործ է հարուցվել մերժված նախկինների օրոք, ում կառավարման տարիներին անշուշտ կոռուպցիա եղել է, սակայն դա չի նշանակում, որ այդ կոռուպցիոն գործարքները մնացել են անպատիժ և չեն շոշափել բարձրաստիճան պաշտոնյաների: Օրինակ` 2012 թվականին կալանավորվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որը մեղադրվում էր կոռուպցիայի մեջ: Բացի նրանից նույն թվականին ավելի քան 110 պաշտոյնայի հանդեպ քրեական վարույթներ են հարուցվել՝ նույն մեղադրանքով: Միայն 2014 թվականին պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք է ներկայացվել 24 պաշտոնյայի, յուրացման կամ վատնման գործով մեղադրանք է ներկայացվել 127 պաշտոնյայի, պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանք է ներկայացվել 124 պաշտոնյայի, կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել 14 պաշտոնյայի: 2014-ին մեղադրանք էր ներկայացվել նաև Գորիսի նախկին քաղաքապետին: 2017-ին ադրբեջանական խնձորի գործով ՊԵԿ 4 բարձրաստիճան պաշտոնյայի մեղադրանք էր առաջադրվել: Բացի այդ՝ նախահեղափոխական տարում Հայաստանում կոռուպցիայի համար պատժվել է 58 պաշտոնյա:

Նիկոլ Փաշինյանի կառավարման երեք տարիների ընթացքում միայն 4 յուրային պաշտոնյա է դատապարտվել և սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ հեղափոխական վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ինչպես հասկանում ենք՝ «մենք կտրելու ենք նաև կոռուպցիայի մեջ թաթախված յուրայինների թաթիկները» խոստումը նույնպես գրվել է սառույցին, քանի որ Հայաստանում հեղափոխությունից հետո իսկապես աննախադեպ թվով քրեական գործեր են հարուցվել, այդ թվում նաև կոռուպցիոն բնույթի, սակայն դրանց առյուծի բաժնի թիրախում նախկին պաշտոնյաներն են: Տպավորություն է, որ ՔՊ-ում և Նոր Հայաստանի պետական կառավարման համակարգում բոլորը սրբեր են, այլ կերպ` նման տարակուսելի մաքրությունը բացատրել հնարավոր չէ…

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!