Առողջություն

Ո՞ր միրգն է ամենից շատ անհրաժեշտ է հղի կանանց

Նուռը կամ նռան հյութը օգտակար ու անհրաժեշտ է հղի կանանց համար, քանի որ այն ներարգանդային զարգացման ժամանակ պաշտպանում է պտղին ուղեղի վնասվածքներից: Այս մասին ասվում է ամերիկացի գիտնականների Scientific Reports ամսագրում հրապարակած հոդվածում։  MedicalXpress-ի ուսումնասիրության կարճ շարադրանքում նշվում է, որ պտղի ներարգանդային զարգացման դանդաղումը տարածված հիվանդություն է, այն կարող է լինել սնուցող նյութերի և թթվածնի դեֆիցիտի հետևանք։ Հետազոտությանը մասնակցել են շուրջ հարյուր հղիներ, որոնք բաժանվել են մի քանի խմբերի ՝ կիրառելով նռան հյութի տարբեր չափաքանակներ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պոլիֆենոլներով հարուստ նռան հյութի ամենօրյա օգտագործումը կարող է պտղի մոտ նվազեցնել գլխուղեղի վնասվածքների վտանգը, հատկապես հղիության երրորդ եռամսյակում, երբ երեխայի կենտրոնական նյարդային համակարգը առավել խոցելի է:

Հայտնի է նաև, որ նռան հյութը նվազեցնում է ուռուցքաբանական, սրտի հիվանդությունների զարգացման վտանգը և երկարացնում է կյանքը: Նռան հատիկները պարունակում են ուրոլիտին A, որը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը։ Բժիշկները խորհուրդ են տալիս նռան հյութ օգտագործել ամեն օր։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!