Հանկարծամահ է եղել Գագիկ Բեգլարյանը. Հրապարակ

 

«Անցած ուրբաթ հանկարծամահ է եղել Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավարի տեղակալ Գագիկ Բեգլարյանը։ Լուրեր տարածվեցին, թե նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է մարզի ՀՀԿ ղեկավար, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ տհաճ զրույցից հետո։ Լուրերի համաձայն՝ Սերգեյիչը Բեգլարյանին հանձնարարել է աշխատել Հովիկ Աբրահամյանի թիմի դեմ։ Շատ չանցած՝ Բեգլարյանի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մահացել է։ Կիրակի Բեգլարյանի թաղումն էր։ «Անհեթեթություն է ու զառանցանք»,– երեկ մեր լրագրողին արձագանքել է Ալիկ Սերգեյիչը՝ վստահեցնելով, որ Բեգլարյանն իր հավատարիմ ընկերն էր և այս ծանր օրերին իր հիմնական հենարանը. «Այդ օրը խոսել ենք միայն ջան ու ղուրբան։ 1-2 ժամ հետո եմ լսել, որ վատացել է հանկարծակի, ու տեղափոխել են հիվանդանոց։ Անգամ բժշկի հետ եմ կապվել, ասել, որ ընկերս է, բայց հայտնեցին, որ հանկարծակի ինֆարկտ է»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Check Also

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ «ռեյտինգային» ընտրակարգով կառաջադրվի Սյունիքի եւ ...

error: Content is protected !!