Անգլիայի բնակիչների կեսից ավելին պատվաստումների եւ բնական իմունիտետի հսկայական ճնշման շնորհիվ Covid-ի հակամարմիններ ունի, իսկ մեկուսացումից հոգնած բրիտանացիները վարչապետին կոչ են անում վերացնել սահմանափակումները՝ տաք օրերը վայելելու համար, հայտնում է Daily Mail-ը:
Ազգային վիճակագրության գրասենյակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Անգլիայում բնակիչների 54,7%-ը ունեցել է հակամարմիններ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ բնակչության առնվազն կեսն այժմ իմունիտետ ունի հիվանդության հանդեպ: Այս ցուցանիշը, ամենայն հավանականությամբ, նույնիսկ ավելի բարձր կլինի, քանի որ երկու շաբաթ առաջ արյան անալիզներ վերցնելուց հետո միլիոնավոր մարդիկ պատվաստվել են, իսկ իմունիտետի առաջացման համար մոտ երկու շաբաթ է պետք: Սա ընդգծում է երկրում պատվաստանյութերի լայնածավալ ներդրման հաջողությունը, որի արդյունքում 30,5 միլիոն բրիտանացիներ ստացել են առաջին դեղաչափը, իսկ 3,7 միլիոն մարդ ամբողջովին պատվաստվել է:
Հանրությունն այժմ պահանջում է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը վերացնի մեկուսացումը, քանի որ Covid-19-ի հիվանդացության դեպքերը, հոսպիտալացումները եւ մահացությունները իջել են վերջին վեց ամսվա ընթացքում ամենացածր մակարդակին: Անգլիայի բնակիչները ստիպված կլինեն առնվազն եւս յոթ շաբաթ սպասել փաբերի, ռեստորանների ու հյուրանոցների լիովին բացվելուն:

You must be logged in to post a comment Login
Leave a Reply
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։