Խոհանոց

Ամենահամեղ մարինացված լոլիկը ռեհանով՝ առանց ստերիլիզացնելու․ անցյալ տարի պատրաստել էի 15 բանկա, էլի քիչ էր․ խորհուրդ եմ տալիս փորձել

Ամենահամեղ մարինացված լոլիկը ռեհանով՝ առանց ստերիլիզացնելու․ անցյալ տարի պատրաստել էի 15 բանկա, էլի քիչ էր․ խորհուրդ եմ տալիս փորձել
Ներկայացնում ենք լոլիկի ամենահամեղ մարինադի բաղադրատոմսը։ Լոլիկները ստացվում են անուշաբույր, ախորժելի, թույլ քաղցր և թթու համով։ Ռեհանի շնորհիվ փակոցը անհամեմատ աբուշաբույր է։ Նշված բաղադրիչները նախատեսված են 700մլ 2 բանկայի և 1լ 200մլ ջրի համար։ Անհրաժեշտ բաղադրիչներ․ 1,5կգ լոլիկ , 1 կապ ռեհան , 1թ․գ․ մանանեխի սերմ , 2ճ․գ․ աղ , 8 հատիկավոր պղպեղ , 150գ շաքարավազ , 50մլ 9%քացախ , 4 պճեղ սխտոր։

Պատրաստման եղանակ․ Բանկաներն անհրաժեշտ է ստերիլիզացնել։ Դա կարող եք անել ձեզ հարմար ցանկացած ճանապարհով։ Յուրաքանչյուր տարայի մեջ դնել 4 հատիկ պղպեղ, 0,5թ․գ․ մանանեխի սերմ և 2 պճեղ սխտոր։ Մաքուր լոլիկները լցնել բանկաների մեջ։ Լոլիկների միջև դատարկ հատվածներում ռեհանի տերևներ դնել։

Բանկաների մեջ լցնել եռման ջուր և ծածկել կափարիչով։ Թրմել 10 րոպե։ Դրանից հետո կաթսայի մեջ դատարկել ջուրը, լցնել աղ, շաքարավազ։ Խառնել, դնել կրակին։ Եռալուց հետո ավելացնել քացախը։ Եռացող աղաջուրը լցնել լոլիկների վրա և բանկաները փակել։ Շուռ տալ բանկաները և փաթաթել ծածկոցով։ Թողնել, որ այդ վիճակում սառեն։ Փակոցները պահել մութ և սառը տեղում։Բարի ախորժակ։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!