Խոհանոց

Ինչպես են տան պայմաններում պատրաստում համեղ սուջուխ. Հիմա կբացահայտենք ձեզ համար

Ինչպես են տան պայմաններում պատրաստում համեղ սուջուխ. Հիմա կբացահայտենք ձեզ համար
Մեկ մետրանոց թելերի վրա շարում են թարմ ընկույզը և մի քանի օր կախում, որպեսզի լավ չորանա: Դոշաբից թանձր շփոթ են սարքում և թելի վրա շարած ընկույզը թաթախում են մեջը: Կախում են, տակը դնում փոքրիկ պնակներ, որպեսզի շարոցից ծորածները հավաքվեն մեջը: Մեկ ժամ հետո նորից են թաթախում շփոթի մեջ և կախած թողնում են, մինչև չորանալը:

Պատրաստելու համար պետք է ընտրել խոշոր, բարակ կեղև ունեցող ընկույզ, լցնել ջուրը և թողնել 5-6 ժամ: Ջրից հանել, ցամաքեցնել, զգուշությամբ ջարդել, այնպես որ չփշրվեն միջուկները, երկու կես անել և շարել մոտ 1 մետր երկարության վուշե թելի վրա: Շարելուց հետո կախել պարանից, որ չորանա: Այդպես թողել 4- 5 օր:

Շփոթը պատրաստելու համար վերցնել խաղողի խտացրած շիրա(խաղողի հյութը եփել այնքան, որ մնա իր ծավալի կեսի չափ, եթե խաղողը քաղցր է ավելի քիչ եփել): Կարելի է նաև դոշաբ օգտագործել, որը պետք Է խառնել ջրին, հավասար քանակությամբ և 30 րոպե եռացնել: Հետո ալյուրը ջրով բացել, անցկացնել թանզիֆի միջով և աստիճանաբար լցնել շիրայի կամ դոշաբի վրա: Լավ խառնել մինչև պնդանա:

Պատրաստ լինելը իմանալու համար 1 գդալ շփոթ լցնել ափսեի մեջ և սառեցնել, եթե դոնդողանման է, ուրեմն պատրաստ է: Կրակից վերցնելուց 15 րոպե առաջ ավելացնել համեմունքներ: Թելով շարած ընկույզը ընկղմել շփոթի մեջ, մի քանի վայրկյան պահել, հանել և կախել չորանալու, թողնել 30-40 րոպե, նորից ընկղմել շփոթի մեջ և նորից կախել վերջնական չորանալու համար:

Կախանի տակ դնել ամաններ: Սուջուխի չորացումը տևում է 10-15 օր: Չորացած սուջուխը պետք է կտրատել 25-30 սմ երկարությամբ, թաթախել փշատի ալյուրի մեջ կամ բոված ալյուրի մեջ և պահել չոր, սառը տեղում: 10 կգ սուջուխի համար անհրաժեշտ Է 2,5 կգ ընկույզի միջուկ, 26 լ խաղողի շիրա կամ 11-13 լ դոշաբ, 2,5 կգ ալյուր, 4 գ մեխակ, 4 գ դարչին, 6 գ հիլ:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!