Հետաքրքիր

Հայրս շատ դժվար պայմաններում է մեծացել. ապրում էին կաթ, մածուն վաճառելով. Տիգրան Ասատրյան

Ամերիկաբնակ հայտնի երգիչ Տիգրան Ասատրյանը հարցազրույց է տվել բլոգեր Մհեր Բաղդասարյանին «Tete A Tete» հաղորդման շրջանակներում, պատմել է իր հոր՝ Արամ Ասատրյանի մասին որոշ մանրամասներ, հանրայնացրել է իրենց ընտանիքի վերաբերյալ այնպիսի դրվագներ, որոնք մինչ այդ հասարակության լայն շերտերին հայտնի չեն եղել:

«Նրանք եղել են 7 երեխա՝ 5 եղբայր, երկու քույր: Հայրս՝ Արամ Ասատրյանը պատմում էր ինձ իր մանկությունից, որ ապրել են միջին պայմաններում, անգամ պահեր են եղել, որ շատ դժվար պայմաններում են ապրել:

Էջմիածնում կովեր էին պահում, հայրս պատմում էր, որ ապրում էին կաթ, մածուն վաճառելով: Պատմում է՝ կաթը փողոցներով տանում էի երգելով, վաճառում, վերջում գումարը բերում, տալիս էի տատիկին»,- հիշում է Արամ Ասատրյանի որդին:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!