Խոհանոց

Տնական հալվա տատիկիս բաղադրատոմսով, միայն իմանաք ինչ համեղ է ստացվում, էլ երբեք խանութից չեք գնի

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով Իրոք, շատ հեշտ է: Փորձեք, համեմատեք գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք.

Բաղադրիչներ

✓ 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ

✓ 1,5 ալյուր

✓ 1 բաժակ շաքարավազ

✓ 0,5 բաժակ ջուր

✓ 150 մլ արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը

Արևածաղկի սերմերը բովել, անցկացնել մսաղացով: Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև կստացվի բաց ոսկեգույն:

Այս 2 բաղադրիչներն իրար խառնել:

Ջրով և շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե (սկսած եռալուց): Այն այնքան պետք է եփել, մինչև որ ո՛չ ջրիկ լինի, ո՛չ թանձր: Այժմ խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով:

Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի:

Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ցելոֆանապատում, լավ պնդացնում և հավասարեցնում:

Գլխին դնում ենք հարթ կափարիչ և վրան որևէ ծանրություն, որ սեղմվի:

Բարի ախորժակ:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!