Հետաքրքիր

«Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ». Գրիգոր Դանիելյանը՝ կնոջ հետ

«Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ». Գրիգոր Դանիելյանը՝ կնոջ հետ։ Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։ Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում նա պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, մեղմ գրկախառնված է։ «Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։

Գրիգոր Դանիելյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 11-ին, Երևանում, ավարտել է «Քվանտ» վարժարանը, բարձրագույն կրթությունը ստաղել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում։ Ուսանողական տարիներին խաղացել է ԲՈՒՀ-ի «Нар-Хоз» ՈւՀԱ թիմում, ստանձնել է ԲՈՒՀ-ի ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

Հայաստանի ՈւՀԱ ուսանողական լիգայի հիմնադիրներից է և 2004թ-ից աշխատել է լիգայում` որպես խմբագիր, աշխատել է «Արարատ FM» ռադիոկայանում, վարել է «Առավոտյան Երևան» ծրագիրը։ Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում, հանդիսանում է մի շարք նախագծերի հեղինակ, դերասան և սցենարիստ։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!