Նորություններ

Իսկական կնոջ տասը պատվիրան

Պատվիրանը խորհուրդ կամ բաղադրատոմս չէ։ Այն օրենքի արտացոլումն է, որը գոյություն ունի մեր կյանքում՝ անկախ ծանոթ ենք մենք դրան, թե ոչ։ Այժմ կանանց վերաբերող մի շարք կարծրատիպեր կան՝ «գործարար կանայք», «խորամանկ» եւ «շիկահեր», սակայն յուրաքանչյուր կին իր տեսակով եզակի ու անկրկնելի է։

Ներկայացնում ենք տասը պատվիրան, որոնք կարող են փոխել ձեր կյանքը։

1. Իսկական կինը չի վազում երջանկության հետեւից

Նա ընդհանրապես ոչ մի բանի հետեւից չի վազում։ Երջանկության ետեւից վազելը ամենահիմար սպորտաձեւն է։ Մենք բոլորս շտապում ենք իմանալ, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, վաղը, մյուս տարի եւ այլն։ Բայց իսկական կինը այս սպորտաձեւով չի զբաղվում եւ ապրում է այսօրվա օրով։

2. Նրա ուշադրությունը գրավում է միայն կարեւոր եւ հետաքրքիր երեւույթները

Իհարկե, նա նախատեսված ծրագրեր ունի, բայց դրանք կատարում է հենց այսօր, քանի որ նա ապրում է հիմա, իսկ այժմ նրա համար կարեւորը դրանք են։

3. Իսկական կին լինելը նրա առավելությունն է, եւ նա գիտակցում է դա

Իսկական կինը հասկանում է, որ եթե ծնվել է որպես կին, ուրեմն նա արդեն որոշակի արտոնություն ունի։ Նրա համար իսկական կին լինելը փորձություն եւ տանջանք չէ, այլ նվեր ու ճակատագրի պարգեւ։ Իսկական կինը գիտակցում է, որ պետք է կանացի լինի եւ արտաքնապես եւ ներաշխարհով։

4. Նա ապրում է իր ռիթմով

Երբ դուք շատ դանդաղ եք առաջ շարժվում, ք կարծում եք, որ կյանքն այդպիսին է։ Երբ շատ արագ եք ապրում, զգում եք կյանքն ու դրա տեմպը։ Իսկական կինը գիտակցում եւ զգում է իր կյանքի ռիթմը եւ շարժվում է դրան համապատասխան։ Նա ինքն է կարգավորում իր ժամանակը անում է այն, ինչ ցանկանում է, սակայն չի կորցնում իր ճաշակը եւ ոճը։

5. Նա իր համար միշտ առաջին տեղում է

Սա չի նշանակում, որ իսկական կինը եսասեր է, անտարբեր ու ցինիկ։ Պարզապես նա գիտի, որ ուրիշ մարդկանց կյանքով ապրելը նշանակում է վախ՝ սեփական կյանքը վայելելու հարցում։ Իսկական կինը հետաքրքիր է դարձնում իր կյանքը եւ երբեք չի կորցնում իր ինքնգնահատականը։ Նա չի ասում «այո», եթե իր սիրտը հուշում է «ոչ»։ Նա միշտ հետեւում է իր զգացմուքններին։

6. Նա ուշադրության պակաս չի զգում

Իսկական կինն ինքն է ընտրում իր կյանքի ուղին եւ նույնիսկ եթե դա մյուսների ստանդարտներին չի համապատասխանում, ուշադրություն չի դարձնում։ Ուրիշները նրան գնահատում են այնպես, ինչպես նա է ցանկանում։ Իսկական կինը գիտի, որ «բոլորին դուր գալը» հիմար եւ անկատար առաքելություն է։

Իսկական կինը մշտապես աշխատում է իր վրա, բայց ոչ թե այլ մարդկանց հաճոյանալու համար, այլ դա անում է սեփական անձի նկատմամբ ունեցած մեծ սիրո շնորհիվ։

7.Նա հաղթահարել է «լավ աղջնակի» փուլը

Լավ աղջնակը ծնողների դաստիարակության արդյուքն է։ Լավ աղջնակը ցանկանում է դուր գալ շրջապատին, հարմարվել նրանց հետ։ Այս աղջնակը ապրում է «Ես պետք է» եւ «չպետք է» սկզբունքներով։  Նա հազվադեպ է հարցնում ինքն իրեն, թե ինչ է իրականում ցանկանում։ Իսկական կինը վաղուց արդեն հաղթահարել ու անցել է այս փուլը, եւ սա նշանակում է, որ նրա համար միեւնույնն է, թե ինչ են մյուսները մտածում իր մասին։

Նա ներողամտորեն է վերաբերում իր թերություններին (իսկ ո՞վ թերություններ չունի) եւ չի տանջվում դրանց պատճառով։

8. Նա չի խաղում «ինչքա՜ն դժվար է իմ կյանքը» ներկայացումը

Նայելով իսկական կնոջը՝ երբեք չես հասկանա, թե այդ օրը քանի ժամ է աշխատել, ինչ աշխատանք է կատարել, տնային գործերը հասցրել է, թե ոչ եւ այլն։ Նույնիսկ եթե իսկական կինը գերծանրաբեռնված է, նա ժամանակ է հատկացնում իր տեսքը թարմացնելուն եւ կարգի բերելուն։

9. Միայնակ լինելը նվեր է նրա համար

Միայնակ մնալը մեծ պարգեւ է իսկական կնոջ համար, քանի որ նա սիրում ու գնահատում է ինքն իր հետ ժամանակ անցկացնելը։ Նա չի շտապում իր կյանք «թողնել» պատահական տղամարդկանց ու ծանոթներին։Իսկական կինը հետաքրքիր է ինքն իր համար եւ փորձում է օգտվել իր միայնությունից։

10. Նա սիրում է իր տարիքը. ՄԻՇՏ

Իսկական կինն ապրում է իր ներկայով եւ փորձում է օգտվել այս շրջանում առկա բոլոր առավելություններից։ Նա երբեք չի մտածում, որ իր տարիքում այս կամ այն երեւույթը «շատ ուշ է» կամ «շատ շուտ»։ Սա փիլիսոփայություն է, որի միջոցով կինը փորձում է թաքցնել իր ներքին վախերը։

Իսկական կինը ցանկացած տարիքում կարող է անել ամեն ինչ։ Ուստի, նա չի վախենում, որ ինչ-որ մի բան չի հասցրել անել։ Հասուն տարիքը կնոջ համար չի նշանակում, որ նա այլեւս չպետք է հմայիչ տեսք ունենա։ Իսկական կինը  շատ լավ գիտի, որ ցանկացած տարիք իր գեղեցկությունն ու սեքսուալությունն ունի։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!