Նորություններ

Անահիտ Սիմոնյանի գարնանային կերպարը

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին մուգ գույնի տաբատ է կրում ու շապիկ, ջինսե բաճկոն։ Երիտասարդ մայրիկն արձակել է ուղիղ հարդարված մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Արդեն երկար ժամանակ է, ինչ հետեւում եք ինձ, շատերիդ հետ եմ խոսել, շատերիդ հետ դեռ չեմ հասցրել: Իմացեք, որ ամեն ինչ տեսնում եմ, կարդում եւ շատ շնորհակալ եմ ձեզանից այդքան ջերմության համար: Շուտով կլինեմ ավելի ակտիվ»,- գրել է նա։

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Նա կադրերում որդու՝ Արմանի հետ էր պատկերված։ Երգչուհին կրում էր սպիտակ տոպ, սեւ տաբատ, երկարաճիտներ, երկար ժակետ։ Նրա վարսերն արձակված էին, վառ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր ոճային պայուսակը։ Հրապարակմանը կից Անահիտ Սիմոնյանը գրել էր․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Շնորհավոր Սուրբ Զատիկ»։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!