Նորություններ

Ավտովթար Երևանում․ 6 անչափահասա տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում այսօր՝ ապրիլի 7-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմանում Toyota Camry մակնիշի  17 DM 007 համարանիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել  ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում:

Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել  6 անչափահասի, ովքեր օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտաօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում

 

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!