Հետաքրքիր

Նարեկն իր կյանքը տվել է հանուն մեզ, մենք պարտավոր ենք ապրել. բռնցքամարտիկ Նարեկ Խաչատրյանը

«Միշտ ուզում էր առաջինը լինել, մանկուց սպորտի էր գնում, բռնցքամարտիկ էր և ուզում էր հասնել շատ մեծ բարձունքների»,-պատմում է արցախյան պատերազմում զոհված Նարեկ Խաչատրյանի մայրը՝ Արմինե Խաչատրյանը:

Նարեկ Խաչատրյանը բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 8-ին, եղել է կրտսեր սերժանտ:

Նարեկի մտերիմ ընկերը Աննա Բադալյանն ասում է, որ նա շատ լավ խորհրդատու էր. «Ուզում էր աշխարհահռչակ բռնցքամարտիկ դառնալ, որ բոլորն իրեն ճանաչեն ու սիրեն»,-ասում է Աննան:

Մոր խոսքով՝ Նարեկը գիտեր, որ հայրենիքմ իր մայրն է, եղբայրն է, իր տատիկն է. «Ինքը կռվում էր իր մամայի, տատիկի ու եղբոր համար, ես կարծում եմ յուրաքանչյուր զինվոր կռվել է հենց դրա համար»,-նշում է մայրը:

Նարեկը վերջին անգամ մայրիկի հետ խոսել է հոկտեմբերի 6-ին:

«Ասաց՝ մամա մի տխրի տղեդ 2 տարի գնալու է ու գա, բայց գնաց անվերադարձ»,-պատմում է մայրը:

Նարեկ Խաչատրյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 8-ին: Հայրենիքի պաշտպանության  համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի հոկտեմբերի 10-ին:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!