Աշխարհ

Առցանց հանդիպման ժամանակ քաղաքական գործչի կինը մերկ վիճակում հայտնվել է էկրանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարավային Աֆրիկայում Ավանդական ներկայացուցիչների ազգային պալատի անդամ Ինկոսի Կսոլիլեն Zoom-ով առցանց հանդիպան ժամանակ հայտնվել է անհարմար դրության մեջ:

Times Live-ի հաղորդմամբ` քաղաքական գործիչը խոսելիս է եղել լուրջ թեմայից` համավարակի ժամանակ մահվան դեպքերի և բժիշկների աշխատանքի մասին: Սակայն, հանկարծ նրա գործընկերներն սկսել են ծիծաղել: Բանն այն է, որ մերկ վիճակում սենյակ է մտել նրա կինը և հայտնվել էկրանի դիմաց:

Տղամարդու գործընկերների ծիծաղն, այնուամենայնիվ, երկար չի տևել. նիստի նախագահը խնդրել է քաղաքական գործչին տեղեկացնել կնոջը, որ նա ուղիղ եթերում է, և նրան տեսնում են առնվազն երեսուն մարդ:

 

«Ինկոսի, քո հետեւում կանգնած մարդիկ պատշաճ հագնված չեն: Մենք տեսնում ենք ամեն ինչ: Ինկոսի, խնդրում եմ, ասա, որ հանդիպման ես: Այն, ինչ մենք տեսնում ենք, ճնշող է»,- ասել է նիստի նախագահը:

Պատգամավորը շփոթվել և գործընկերների առջև փորձել է արդարանալ, որ հանդիպումը ուշ է տեղի ունենում: Այն պետք է ավարտվեր երեկոյան տասին, բայց ձգվել է: Եվ այդ ժամանակ տղամարդը որոշել է տեղափոխվել ննջասենյակ:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!