Հետաքրքիր

Ամուսի՞ն եք փնտրում, համեցեք այս խանութ, այս խանութում ամուսիններ են վաճառվում, մեկը մեկից լավը

Նյու-Յորքում բացվում է խանութ, որտեղ ամուսիններ են վաճառվում: Այն բաղկացած է 5 հարկից, և յուրաքանչյուր հարկում բացատրություններով ցուցանակներ են փակցված: Ի դեպ, գործում է մի կարևոր պայման․ ամեն հարկում կարելի է լինել միայն մեկ անգամ և չի թույլատրվում վերադառնալ նախորդ հարկ։

Առաջին հարկ. Վաճառվում են ապահովված տղամարդիկ։ Սովորաբար կանայք անցնում են ցուցանակի կողքով՝ ցանկանալով իմանալ, թե ինչ կա երկրորդ հարկում:

Երկրորդ հարկ. Վաճառվում են ապահովված տղամարդիկ, ովքեր սիրում են երեխաների Տեսնելով, որ ամեն ինչ լավ է դասավորվում, գնորդուհիները մտածում են երրորդ հարկ բարձրանալու մասին:

Երրորդ հարկ. Վաճառվում են ապահովված ու գեղեցիկ տղամարդիկ, ովքեր սիրում են երեխաների ու օգնում են կենցաղային հարցերում

Եվ անգամ սա էլ է քիչ: Գնում ենք հաջորդ հարկ:

Surge Underwear

Չորրորդ հարկ. Առկա են ապահովված ու գեղեցիկ տղամարդիկ, ովքեր սիրում են երեխաների, օգնում կենցաղային հարցերում և ծայրահեղ ռոմանտիկ են

Թվում է թե սա է երջանկությունը, իսկ ի՞նչ կլինի եթե փորձենք ճակատագիրը և բարձրանանք վերջին հարկ:

Հինգերորդ հարկ. Այստեղ կախված է ցուցանակ, որի վրա գրված է։  Ներեցեք, բայց այստեղ ամուսիններ չեն վաճառվում: Այս հարկը ստեղծված է նրա համար, որպեսզի ցույց տանք, որ կանայք միշտ ավելին են ուզում; Իսկ ձեզ ի՞նչը դուր չեկավ ներքևի հարկում:

Կարճ ժամանակահատվածում խանութ այցելեցին հազարավոր կանայք, բայց նրանցից ոչ մեկը դուրս չեկավ գնումներով, բայց փոխարենը նրանք մի լավ ծիծաղեցին:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!