Հետաքրքիր

Վաճառվում են ծնողներ. հայրը՝ 70 տարեկան, մայրը՝ 65 տարեկան, արժեքը ․․․ Այս պատմությունը ցնցել է ողջ համացանցը

Երբեմն կյանքը շատ դա ժան ու անարդար է վարվում։ Ծնող են դառնում անարժանները, իսկ շատ արժանավոր-ներ այդես էլ չեն լսում այդքան բաղձալի բառերը․ մամա, պապա։ և Սա իրական պատմություն է, որը տեղի է ունեցել Ճապոնիայում: Տոկիոյում լույս տեսնող թերթերից մեկում հրապարակվեց հետևյալ բովանդակությամբ հայտարարությունը.

«Վաճառվում են ծնողներ. հայրը՝ 70 տարեկան, մայրը՝ 65 տարեկան: Գինը՝ 1000 իեն և ոչ մի իեն պակաս»:Այս տարօրինակ հայտարարությունը բուռն քննարկումների տեղքի տվեց, բոլորը հուզված ու վրդով ված ասում էին․ «Այս ո~ւր ենք հասել, այս ի~նչ ժամանակներ ու բարքեր են, արդեն զավակները վաճառում են ծնողներին»: Ոմանք էլ ավելացնում էին. «Ինչպե՞ս են իշխանությունները նման բան թույլ տալիս»:

Հայտարարությունը քննարկվում էր տներում և փողոցներում, քն նադա տվում ամենքի կողմից, սակայն շատ քը-չերը որոշեցին իմանալ իրականությունը։Հայտարարությունն ընթերցեցին նաև երիտասարդ ամուսիններ, ովքեր ոչ վաղ անցյալում կորցրել էին իրենց սիրելի ծնողներին ավտով թարի հետևանքով: Նրանք ծանր էին տանում իրենց մեծ կո րուստը, և ինչ-որ մեկի ցանկությունը՝ վաճառել ծնողներին, նրանց կարծիքով սրբապղ ծություն էր:

Նրանք լավ էին պատկերացնում, թե ինչ կարող էին զգալ նման իրավիճակում գտնվող դժբախտ ծնողները, ինչ կարող էին ակնկալել ապերախտ զավակներից: Ամուսիններն իսկույն որոշեցին ազատագրել ու գնել տարեց մարդկանց և սիրով շրջապատել նրանց:

Վերցնելով անհրաժեշտ գումարը, նրանք գնացին հայտարարության մեջ նշված հասցեով: Երբ տեղ հասան, տե-սան մի շքեղ առանձնատուն՝ ամբողջովին շրջապատված բազմապիսի ծաղիկներով ու թփերով: Կարծեցին, թե հայտարարության մեջ սխալ հասցե էր նշված, և այնուամենայնիվ, որոշեցին զանգահարել:

Դուռը բացեց տարեց մի մարդ՝ հաճելի ժպիտով: Զույգը պատմեց հայտարարության մասին, նաև այն մասին, որ իրենք կորցրել էին իրենց ծնողներին, և այժմ, կարդալով ազդը, որոշել էին գնել տարեց զույգին և խնամել նրանց: Նրանք ներողություն հայցեցին տարեց տղամարդուց՝ անհանգստություն պատճառելու համար, քանզի, ըստ երևույթին, սխալ հասցեով էին եկել:

– Ոչ, չեք սխալվել, հասցեն ճիշտ է: Ներս եկեք, հիմա կկանչեմ տիկնոջս, – հրավիրեց հուզված տղամարդը: Նա հեռացավ և շուտով վերադարձավ կնոջ հետ: Նրանք պատմեցին.

– Մենք այս տան տերերն ենք, նաև արժեքավոր այլ ունեցվածք ունենք: Զավակներ չունենք և կցանկանայինք, որ մեր ամբողջ կարողությունն անցներ արժանի ու լավ մարդկանց, ահա և այդպիսի հայտարարություն տարա-ծեցինք: Մտածեցինք, որ հայտարարությանը կարձագանքի միայն արժանավոր մարդը: Ճիշտն ասած, կասկա-ծում էինք, որ նման ապրանքի գնորդ կհայտնվի: Ձեր ցանկությունը ձեզ մեծ պատիվ է բերում, իսկ մեզ՝ մեծ ու-րախություն պատճառում:Համոզված ենք, որ դուք հենց այն մարդիկ եք, ում կարող ենք թողնել մեր ունեցվածքը:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!