Աշխարհ

Թուրքիայում դատարանը բանտարկել է ասորի քահանային՝ 1500 տարվա վանքի միակ պահապանին

Երեկ Թուրքիայում դատարանը ասորի քահանային դատապարտել է 2 տարի 1 ամիս ժամկետով բանտարկության՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն օժանդակելու մեղադրանքով, հայտնում է Bianet լրատվական կայքը:

Թուրքիայի Մարդին նահանգում գտնվող Մոր Յակուպ վանքի քահանա Սեֆեր Բիլեչենը կալանավորվել էր անցյալ տարվա հունվարին 12 այլ անձանց հետ միասին՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը օգնություն ցույց տալու մեղադրանքով:

1500-ամյա եկեղեցու միակ պահապանը կալանավորվել էր վկայի այն ցուցմունքներից հետո, որ Բիլեչենը հաց ու ջուր է մատակարարել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության Պաշտպանության ժողովրդական ուժերի անդամներին, երբ նրանք եկել են վանք, փոխանցում է Ahval-ը:

 

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!