Без рубрики

«Խոսքեր չկան». Եվա Բաղդասարյանի գրավիչ կերպարը

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե տաբատ է կրում ու սպիտակ շապիկ։ Հագուստն ընդգծել է Եվայի կազմվածքը։ Նա արձակել է երկար մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Դերասանուհին խոշոր ականջօղեր է ընտրել։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր գրել. «Գեղեցիկ ես, խոսքեր չկան»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր համարձակ դեկոլտեով, փայլուն զգեստ։ Եվան դիմել էր ոճափոխության եւ իր հետեւորդներին այն անգամ ներկայացել էր գանգուր մազերով։ Հրապարակմանը կից դերասանուհին, դիմելով իր երկրպագուներին, հարցրել էր ոճափոխության մասին։ Մեկնաբանություններում բոլորը միաձայն պատասխանել էին, որ գանգուր վարսերը նրան շատ են սազում։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!