Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը քննարկել են ԼՂ իրավիճակը:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը շարունակել են ԼՂ շուրջ իրավիճակի քննարկումը, դրա հետագա կայունացումը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունավարի 11-ի՝ ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հայտարարությունների համաձայն:
Մասնավորապես, նախագահներն առարկայնորեն քննարկել են տարածաշրջանի խաղաղության, անվտանգության եւ սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հարցով աշխատանքների ընթացքը:
Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել տարբեր ձեւաչափերով շփումները:

You must be logged in to post a comment Login
Leave a Reply
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։