Նորություններ

Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․ Տիգրան Ավինյանի գրասենյակի մեկնաբանությունը

Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։

Ինչպես արդեն հայտնել էինք, քիչ առաջ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Բաքվից գերիների խումբ է վերադառնում Հայաստան։ Այս պահին ծնողներ ու որոշ քաղաքացիներ են հավաքվել Էրեբունի օդանավակայանի մոտ։

Ինքնաթիռը ժամանեց, բայց՝ դատարկ։

Նշենք, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը  չի պատասխանում հեռախոսազանգերին։

ՀՀ պաշտպանության նախարարությունից Իրավաբան․net-ին հայտնեցին, որ այդ մասին տեղյակ չեն և ասացին, որ ճշտենք փոխվարչապետի գրասենյակից։

Մենք կապ հաստատեցինք ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ով ասաց, որ սխալ մարդու ենք զանգել, և ինքը այս մասին որևէ մեկնաբանություն չունի տալու։

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!