Դուբայի իշխանությունները մտադիր են այն աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքը դարձնել

Դուբայի իշխանությունները մտադիր են այն աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքը դարձնել

Related image

 

Դուբայի իշխանությունները հաստատել են մինչև 2025 թվականը զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր ռազմավարությունը, ըստ որի Դուբայ այցելող զբոսաշրջիկների թիվը պետք է տարեկան հասնի 23-25 մլն-ի, գրում է The National-ը:

Related image

Mastercard ընկերության հաղորդած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Դուբայը զբաղեցրել է ամենաշատ այցելվող քաղաքների ցանկի չորրորդ տեղը. այդ ժամանակ քաղաք է այցելել 15,79 մլն զբոսաշրջիկ: Առաջին տեղում հայտնված Բանգկոկ 2017-ին այցելել է 20,5 մլն մարդ, Լոնդոն՝ 19,83 մլն, Փարիզ այցելած զբոսաշրջիկների թիվը 17,44 մլն է եղել:

Related image

«Մենք կհասնենք Դուբայն աշխարհի ամենաայցելվող քաղաք դարձնելու մեր նպատակին՝ շնորհիվ մի շարք հավակնոտ ծրագրերի և նախաձեռնությունների, ինչպես նաև յուրահատուկ նախագծերի»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Դուբայի թագաժառանգ արքայազն Համդան բեն Մուհամմեդ Ալ Մաքթումը:

Ավելի վաղ Դուբայի իշխանությունները ծրագրել էին մինչև 2020թ. հասնել 20 մլն զբոսաշրջիկ հյուրընկալելու ցուցանիշին:

Check Also

Հայտնի կոկոորդիլոսին այդ վայրերում նկատել էին մոտ 25 տարի առաջ. նորից նկատել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պալմետո քաղաքի գոլֆի դաշտում( Video )

Հայտնի կոկոորդիլոս հսկան նորից մոտեցել է մարդկանց Հսկա կոկորդիլոսին, որի երկարությունը ամենաքիչը 4,5 մետր է, ...

error: Content is protected !!