Գյումրիում պայթյուն է սպասվում. Գեւորգ Հարոյանի հարազատների բողոքին կմիանան նաեւ ծնողներ Էջմիածնից ու Արցախից

Գյումրիում պայթյուն է սպասվում. Գեւորգ Հարոյանի հարազատների բողոքին կմիանան նաեւ ծնողներ Էջմիածնից ու Արցախից

Հոկտեմբերի 1-ին Մարտունու զորամասերից մեկում մահացած գյումրեցի զինվոր Գեւորգ Հարոյանի հարազատները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի Պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հրաժարականները: Այսօր Գեւորգի մորեղբայր Արմեն Բեգլարյանն իրազեկման ակցիա էր կազմակերպել Գյումրու սբ Հակոբ Մծբնա եկեղեցու բակում, որին մասնակցում էին նաեւ Գեւորգի ընկերները: Մեկ անգամ եւս Արմենը ընդգծեց, որ Գեւորգն ինքնասպանություն չի գործել, չի ինքնավնասվել, Գեւորգին սպանել են, եւ դրա համար պետք է շատերը պատասխան տան:«Խնդիրը մենակ իմ խոխան չի, բոլորի երեխաներն էլ ապրելու իրավունք ունեն: Փաշինյան ջան, դուն ասիր բոլորիս երեխեքը հավասար են, բոլորին տանենք բանակ, տարանք, ու՞, վերջը՞: Բոլորս էլ գիտենք, թե ընդեղ ինչ ա կատարվում, մենք մեր ձեռով մեր երեխեքին տանում ենք, ու վարի ենք տալիս: Ռուլետկա եք սարքել, ժեռեբյովկա եք սարքել, ուսկի ռուլետկա: Վեկալեցիր, քաշեցիր, ընկար, գնացիր: Թող էսի վերջին երեխան, վերջին զոհը լինի էս ձեւով գնացած: Եթե Դուք չեք կարող էս հարցը լուծեք, ասեք: Էդ մի Մանվել բռնեցիք տուշոնկա ուտող, էլ լեփողներ չկայի՞ն, կան, էդ լեփողները էլի նստած են նույն տեղերը, էլի լեփում են, մենք էլ էշի պես մեր երեխոցն ուղարկենք, որ գեներալնին իրանց լավ զգա՞ն, կայֆավատ անին, իրեք հատ լյուբովնիցա պահի՞ն»,-ասում է Արմենը:Գեւորգին մայրը դեպքից 1 օր առաջ էր տեսել: Տղան եղել է ընկճված, առանց հագուստների, կոպը կապտած, գլխին էլ՝ սպի: «Մերը տեսել ա, ասել ա՝ Գեւորգ ջան, հենց հմի մտնում եմ պետի մոտը, Գեւորգն ասել ա՝ չէ, մամա ջան, բան չասես: Էդ րոպեին, որ Արմինեն ուզել ա մտնի պետի մոտը, մեկ էլ մի գիրք են տվել  КПП-ում, էդ էլ թազա ձեւ ա, որ ծնողը իրա կարծիքը գրի, լավ ա, վատ ա, ինչ ա: Արմինեն ասում է՝ էդ մոմենտին զամպալիտը ֆաշիստի պես կանգնած էր, երեխես մի տեսակ լարվեց, ասեց՝ մամա ջան, մենակ գոհ ու շնորհակալ գրի»:

Ըստ Արմենի, այն, որ Մարտունու այդ զորամասում անմարդկային պայմաններ են, Գեւորգից բացի ուրիշներից էլ են իմացել: Վիճակահանությամբ է Գեւորգն այդ զորամասում հայտնվել: Կարճ ժամանակ անց տղան տեղեկացրել է, որ անհնար է ոչ թե ծառայելն այնտեղ, այլ՝ ապրելն ու կենդանի մնալը:

Արմենն ասում է՝ իրենք իրենց հետաքննությունն են անելու, ներքին շատ ինֆորմացիաների են տիրապետում, ժողովուրդը պետք է հասկանա՝ ով ով է, պետք է գիտենա՝ ինչ բանակ ունենք: Ո՞վ գիտի, որ այս մեկ շաբաթում 10 զինվոր է մահացել: Մեր երեխեքին թուրքը չի սպանել, այ ցավներդ տանեմ: Էն օրն էլ պաշտոնավորներից մեկի երեխեն ոտաբոբիկ փախել ա չաստից, աֆիցեռները մեքենայով ընկել են հետեւից, եկել, ընկել ա Ֆիզուլիի չաստը, մի կերպ զանգել ա թե՝ հոպար ջան, արի ինձ տար, սպանում են, է»:

Արմենն ասում է՝ նամակ են գրել, հանձնել նաեւ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ամեն ինչի մասին նամակում մանրամասն պատմել են, բայց ոչ մի արձագանք չեն ստացել:

«Նամակը դրել ենք Աննա Հակոբյանի մոտը: 3 օր ա անցել, պատասխան չկա: Էսօր շատերը կմիանային մեզ, բայց դեռ ոչ ծնող ա ելել, ոչ ուրիշ մարդ, ասեցին՝ ֆրանկոֆոնիա ա գնում, մի խանգարեք: Բայց Ղարաբաղը կանգնած ա, Էջմիածինը կանգնած ա, սաղ էլ էս հարցը բարձրացնելու են: Ֆրանկոֆոնիա ենք անում ինչի՞ համար, որ էս ժողովրդին խաբենք, թե մենք լավն ե՞նք: Ասում ենք՝ լավ բանակ ունե՞նք, չկա ըտենց բան, կանչի, ամեն ծնող, ամեն տղա, ամեն նորմալ մարդ, կելնենք, կգանք, մենք կծառայենք, երկու տարի ա պետքը, մենք կծառայենք, բերեք մաքրենք»:Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանից հստակ հրաժարականների պահանջ ունեն: Հետաքննությանը զուգահեռ պետք է Դավիթ Տոնոյանը, Բակո Սահակյանն ու Լեւոն Մնացականյանը հրաժարական տան: «Բակո Սահականն էս ամեն ինչում խառնված ա, ու շատ լավ գիտի, թե ինչ ա կատարվում իրա բանակում, ամեն ինչ էլ իմանում է, մեր նալոգներով ապրողները մեր խոխեքին սպանում են»,-ասում է Արմենը:

«Կարգի, օրենքի պետություն ես սարքում Փաշինյան ջան, ու՞ր ա քու օրենքի պետությունը: Եթե դուք ծնող եք, հելեք մենք գնանք սարքենք մեր բանակը, մենք մեր երեխեքին չենք տալու էլ, իրանք չեն սարքում, իրանք լափում են սաղը: Եթե նորմալ տղեք կան, ես իրանց ցավը տանեմ, բայց ես գիտեմ՝ ինչ եմ ասում: Էդ նորմալ տղեքը էսքան տարի ոչ պաշտոնի բարձրացում են ստացել, ոչ մի բան, զզված ուզում են թողնեն գնան»:

Արմենն ասում է՝ հենց վերադառնա Արցախ, այս հարցն այլ ձեւաչափով կբարձրացնեն: Սա միայն Գեւորգի խնդիրը չէ, բոլոր տղաներին պետք է փրկել: Այս պահին արդարության հասնելու իրենց ճանապարհին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունն են պահանջում: «Փաշինյան ջան, դու Գյումրիից սկսեցիր քու ամեն ինչը, ու սաղը կանգնեցին քու կողքը, բա հիմա չես ասու՞մ մին տեսնիս, թե էս ինչ ա կատարվում: Ոչ մի բան չես փոխել, ոչ մի բան չի փոխվել, ասում են, թե ցար նե նաստայաշի, հիմի իմանանք դու էլ նաստայաշի ես, թե չե՞ս նաստայաշի»,-ասաց Արմենն ու նշեց, որ այսօր իր խնդրանքով ակցիան բազմամարդ չէր: Հաջորդ քայլերի մասին, որոնք չեն ուշանա, տեղյակ կպահի:

Մանրամասն` այստեղ

Check Also

Արտակարգ դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են 49-ամյա քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ.23:59

Արտակարգ դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են ...

error: Content is protected !!