Նորություններ

Այսքան տարի անց առաջին անգամ. Կարեն Դեմիրճյանի թոռնուհու` Կարինեի, սենսացիոն հարցազրույցը․ Նա փակագծեր բացեց և ասաց, որ պապը…

20 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի դահլիճում դաժանորեն սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը,


ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Միքայել Քոթանյանը…

Ահաբեկչության բուն գործողությունն իրականացնողները հինգն էին` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էրիկ Գրիգորյանը…

Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ AraratNews.am-ը հարցազրույցներ է անցկացրել զոհվածների թոռնուհիների, զարմուհիների հետ…

Ձեզ ենք ներկայացնում Խորհրդային Հայաստանի վերջին տարիների ղեկավար Կարեն Դեմիրճյանի թոռնուհի Կարինե Դեմիրճյանի հետ մեր հարցազրույցը…

Առաջիկայում կներկայացնենք նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի զարմուհու՝ Գրետա Սարգսյանի հետ մեր զրույցը… Կարինե, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, թե իրավաբան դառնալու ցանկություն Ձեր մեջ առաջացել է Հոկտեմբերի 27-ից հետո, որպեսզի բացահայտեիք ոճրագործությունը… Այսօր Դուք դիպլոմավորված իրավաբան եք: Դեռ հույս ունե՞ք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը երբեւէ կբացահայտվի․ Կարինեի պատասխաններն ուղղակի ցնցող էին․․․

Օրերս մամուլում գրվեց, թե Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատման խնդրանքով, քանի որ լրացել է իր դատապարտման 20 տարին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ լուրին որպես իրավաբան եւ որպես Կարեն Դեմիրճյանի ժառանգորդ:
Ինչպե՞ս կարող եմ վերաբերվել այդ լուրին։ Թե՛ որպես իրավաբան և թե՛ որպես ժառանգորդ համարում եմ, որ նա պետք է մինչև իր կյանքի վերջին օրը մնա բանտում։ Հանցագործություններ կան, որ երբևէ չեն կարող ներվել։ Հոկտեմբերի 27-ը երբևէ չի ներվի զոհվածների հարազատների և հասարակության կողմից։

Ի՞նչ եք կարծում, հնարավոր է արդյոք, որ Հունանյանը հանրությանն ասելիք ունենա, ի վերջո բացահայտի մեր նորագույն պատմության ամենադառը էջերից մեկի իրական եղելությունը:

Ոչ։ Անգամ եթե ունենա, ինչպե՞ս կարելի է վստահել նման կենդանու խոսքերին։

Մասնակցե՞լ եք 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը: Ըստ Ձեզ, եթե Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը ողջ լինեին, նման հեղափոխության կարիք կլինե՞ր: Կամ, առհասարակ, մեր երկրում նման բան հնարավո՞ր կլիներ: Եթե այո, ապա, ըստ Ձեզ, նրանք բարիկադների ո՞ր կողմում կլինեին:

Վստահ եմ, եթե նրանք ողջ լինեին, հեղափոխության կարիք չէր լինի։ Զրուցեց՝ Օլյա Շահինյանը:

Click to comment

You must be logged in to post a comment Login

Leave a Reply

To Top
error: Չի կարելիիի !!