Հին հայկական առասպել. Սերխիանոս արքայի վաճխանն ու Նիկոլայոս կայսեր վերելքը Այս մասին չեն գրում մամուլում

Հին հայկական առասպել. Սերխիանոս արքայի վաճխանն ու Նիկոլայոս կայսեր վերելքը

Այս մասին չեն գրում մամուլում

На данном изображении может находиться: 1 человек

Վաղնջական ժամանակներում, մի աղքատ թագավորություն է եղել, արքա Սերխիանոսը տարիներ շարունակ հարստահարել, թալանել է ժողովրդին: Ժողովուրդը հլու հնազանդ աշխատել և կերակրել է արքային, սակայն տարին տարվա վրա արքա Սերխիանոսը ավելի է ագահացել:

Պալատում նույնպես չեն սիրել Սերխիանոսին, նույնիսկ ամենահավատարիմ ազնվականները շշուկով խոսելիս գանգատվել են արքայից:

Ասպետ Նիկոլայոսը, ով ամբողջ կյանքում պայքարել էր անարդարությունների դեմ, հերթական անգամ սկսում է բողոքի ալիք տարածել Սերխիանոսի անվերջանալի ու բիրտ իշխանության դեմ: Սկզբում ժողովուրդը թերահավատորեն ծաղրում է Նիկոլայոսի նախաձեռնությունը՝ համարելով հերթական բեմականացում:

Այդուհանդերձ Նիկոլայոսը չի տրվում սադրանքների, իրեն հավատացող փոքրաթիվ բողոքականներով շարունակում է իր ազնիվ պայքարը: Եվ ահա մի գեղեցիկ օր ժողովուրդը համախմբվում է Նիկոլայոս ասպետի շուրջ, տեղի է ունենում Մեծ հեղափոխություն, սարսափած Սերխիանոսը թողնում է գահն ու ծնկաչոք ընդունում իր սխալը:

Ոգևորված ասպետ Նիկոլայոսի արարքով, թագավորության ողջ ժողովուրդը կարգում է նրան կայսր: Նիկոլայոս կայսրը մի անգամից անցնում է պատմական բարեփոխումների, կարգ ու կանոն է հաստատում երկրում:…

На данном изображении может находиться: 1 человек, стоит

Իմաստունները գլուխն են ջարդում, օր ու գիշեր ուսումանսիրում են ու չեն հասկանում, ինչպես ագահ արքա Սերխոիանոսն այդպես հեշտ հանձնվեց, արդյոք նա չէր կարող իրեն բնորոշ չարությամբ պայքարել ու ամեն գնով պահել գահը:

Արդեն օծված Կայսր Նիկոլայոսն իսկապես անդրդվելի էր ու առնական, սակայն չար Սերխիանոսն այդքան վեհ ու մեծահոգի չէր, որ ինքնակամ գնար այդ քայլին:
Պարզվում է Սերխիանոսի ցոփ ու շվայտ արքունիքում, ագահ ձրիակներների և ավազակների կողքին, Սերխիանոսն ունեցել է նաև առաջադեմ մտերիմներ, որոնք տարիներ շարունակ համոզել, խնդրել են Սերխիանոսին ազատվել Գռաֆ Շմայս դե մուբարաքի նման մարդակերներից, չհարաստահարել ժողովորդին, սակայն միշտ մերժում են ստացել:

Սերխիանոսի մտերիմ ազգական Խաչակիր ասպետ Միկոսը, ով արդեն օծված կայսր Նիկոլայոսի վաղեմի ընկերն էր, հեղափոխության օրերին անձամբ է զսպում Սերխիանոսի չար ծրագրերն ու ասում.

Ձերդ գերազանցություն, արքա, քո ժամանակն արդեն սպառվել է, իմ վաղեմի ընկեր Նիկոլայոսը հզոր է և առնական, նա կկործանի մեզ բոլորիս, ես իմ ողջ նազիր-վեզիրներին ուղարկել եմ հեղափոխական պայքարի, քանի որ դու չես գնահատում իրավիճակը, զիջիր գահդ Նիկոլայոսին, արա դա գոնե հանուն քո մտերմների, այլապես կկորցնես ամեն ինչ:

Խաչակիր ասպետ Միկոսի պատմական քայլը աստվածային նվեր է պարգևում թագավորությանը, ժողովորդի սիրելի Նիկոլայոսը կարգվում է կայսր, թագավորությունն ազատվում է բոլոր ձրիակեր, թալանչի ու անարդար պալատականներից…

На данном изображении может находиться: 4 человека, люди улыбаются, гора, на улице и природа

Հին հայկական առասպելի երկրորդ մասում մենք կխոսենք կայսր Նիկոլայոսի հեղափոխության վերջնական հաղթանակի, Խաչակիր ասպետ Միկոսի դերի և նրանց խանգարող չար ուժերի մասին:

Հին հայկական առասպել. Սերխիանոս արքայի վաճխանն ու Նիկոլայոս կայսեր վերելքըԱյս մասին չեն գրում մամուլումՎաղնջական…

Gepostet von Առասպելական Հայաստան am Samstag, 13. Oktober 2018

Check Also

Արտակարգ դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են 49-ամյա քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ.23:59

Արտակարգ դեպք Երևանում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են ...

error: Content is protected !!