Հասկացանք, որ հաղթել եք. չի կարելի այդպես վարվել. Շարմազանով

Հասկացանք, որ հաղթել եք. չի կարելի այդպես վարվել. Շարմազանով

1in.am-ը գրում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

– Պարոն Շարմազանով, շուտով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը կհասնի ԱԺ և այն պետք է ընդունվի մինչև Ազգային ժողովի լուծարումը: Հնարավո՞ր է՝ խոչընդոտեք դրա կյանքի կոչումը։

– Նախ, ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ այս փոփոխված տարբերակին, երկրորդ՝ քաղաքական ուժերը ԸՕ-ի փոփոխությունների հետ կապված տարբեր կարծիքներ էին հնչեցնում։ Նույն ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն համամասնական ցուցակների հետ կապված՝ մեկն ասում էր բաց, մյուսն ասում էր՝ փակ ցուցակ։ Մենք նշում էինք, որ պետք է անպայման տեսանկարահանումը լինի, մատնահետքերի խնդիրը լուծվի և այլն։ Եվ եթե այս ամենը իրենք այդ կարճ ժամանակահատվածում կարող են անել, խնդիր չկա։ Ափալ-թափալ, ոտքի վրա ձեռքի հետ ԸՕ բարեփոխելը ճիշտ չէ։ Ես միշտ երևույթներն եմ գնահատել, և ինձ համար առնվազն զարմանալի է, որ մի բան անում է հին իշխանությունը, և լրատվամիջոցներից շատերը քննադատում են, և երբ այսօրվա իշխանությունը ձեռքի հետ ափալ-թափալ ԸՕ են ուզում փոփոխել՝ առանց լսումներ անելու։ ԱԺ-ում լսումներ եղե՞լ են, հասարակության կարծիքը լսե՞լ են։ Այդ որ մենք՝ որպես ՀՀԿ, նման կերպ վարվեինք ԸՕ-ի հետ, մեզ ինչ օրը կգցեին։ Ամառը երկու-երեք անգամ հանդիպել են, հիմա էլ ԱԺ-ի պաշարումից հետո տեսան, որ մենք ասում ենք՝ ԸՕ չեն բարեփոխել, հիմա ձեռքի հետ սղացնո՞ւմ են։ Սա աշխատաոճ չէ, որ կառավարությունը ներկայացնում է։ Ո՞ւր են լսումները․․․ Այս ինչ աշխատաոճ է, սա ձև չէ։ Ես ԱԺ փոխնախագահ եմ, տեղեկացված չեմ այդ փոփոխություններից, ասում են՝ կայքում տեղադրված է, բայց կայքում չպետք է տեղեկացված լինի, նախ այդ օրենսգիրքը պետք է գա, պետք է մանրամասն բոլոր քաղաքական կուսակցությունների հետ քննարկվի, պետք է ԱԺ-ում մեծ լսումներ անենք, ապա այն պետք է լրամշակվի, հետո նոր ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, Վենետիկի հանձնաժողովը գնահատականը տա, նոր ուղարկի էստեղ, որ քվեարկենք, բայց ո՛չ էն է արվել, ո՛չ էլ էն, ափալ-թափալ արել են, և այս աշխատաոճն անընդունելի է։ Ես հարց եմ տալիս պարոն վարչապետին՝ Դուք բազմիցս քննադատել եք նախորդ իշխանություններին օրենքներ սղացնելու, ափալ-թափալ հարցեր լուծելու, ԱԺ նկատմամբ համապատասխան հարգալից, գործընկերային վերաբերմունք չդրսևորելու համար, բա հիմա ինչո՞ւ եք նույն բանն անում։ Պարո՛ն Փաշինյան, հիշո՞ւմ եք՝ ինչպես ենք մենք ԸՕ-ն ընդունել, ընդունել ենք լիակատար կոնսենսուսի պայմաններում, ամիսներ շարունակ հրապարակային քննարկում է եղել։ Եվ հիմա որևէ քննարկում եղե՞լ է միջազգային համապատասխան կառույցների հետ, ԵՄ դեսպան Սվիտալսկու հետ, ԱՄՆ դեսպանի հետ քննարկե՞լ են, արտախորհրդարանական ուժերի հետ քննարկվե՞լ է։ Թե՞ Նիկոլ Փաշինյանը նոր բռնակալ է, Ստալինն է, որ եթե Նիկոլը դաբրո է տվել, ուրեմն այո, գնացինք։ Այ քեզ բան։ Էլ չեմ ասում աշխատաոճը։ Պառլամենտում լսումներ արե՞լ ես, համապատասխան երկրների դեսպանների, ԵՄ դեսպանի հետ աշխատանքներ տարել ես, բաց քննարկում եղե՞լ է․․․ չի եղել։ Կամ տեսախցիկների հարցը լուծե՞լ եք, մատնահետքերի հարցը լուծե՞լ եք։ Հասկացանք՝ ժողովրդի մեծամասնությունը ձեզ վստահում է, բայց սա աշխատաոճ չի, որ դուք անում եք, չի կարելի այդպես վարվել, հարգելի կառավարություն։

– Բայց չէ՞ որ բոլոր ուժերը դեմ են ռեյտինգային ընտրակարգին, ինչը նոր օրենսգրքով փոփոխման կենթարկվի։

– Ինչու է միայն դա կարևոր, հազար ու մի խնդիր կա, որ մենք առաջարկել ենք։ Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը առաջարկել են։ Ավելին՝ ԸՕ-ն, որն ընդունվել է մեր իշխանության շրջանում, ընդունվել է խորհրդարանական քաղաքական ուժերի կոնսենսուսի պայմաններում։ Հիմա կոնսենսուս կա՞, քննարկում եղե՞լ է։ Դանիել Իոաննիսյանին սարքել եք միակ ֆեմիդան, միակ գլխավոր ճշմարտությունն ասողը։ Եվ ինձ մոտ էսպիսի տպավորություն է՝ ԸՕ-ն կա, ուզում եք ընդունեք, ուզում եք մի ընդունեք։ Սա ի՞նչ ձև է։ Ո՞ր մի նորմալ երկրում նման բան կարող է լինել։ Կրկնում եմ՝ Վենետիկի հանձնաժողովը գնահատական տվե՞լ է, կոնսենսուս անգամ չկա, Դաշնակցությունն ասում է՝ պետք է լինի բաց ցուցակներով համամասնական, ԲՀԿ-ն ասում է՝ պետք է լինի փակ ցուցակներով։ Հիմա բա՞ց է լինելու, թե՞ փակ։ Տեսախցիկների հարցը ինչպե՞ս ես լուծել, հարգելի կառավարություն, ցուցակները մաքրե՞լ ես։ Հազար ու մի խնդիր կա։ Իսկ իրենք ափալ-թափալ անում են, ինչ է թե պտիչկա դնեն։ Արել արել էիք, կուսակցությունների մասին օրենքն էլ ձեռքի հետ սղացնեիք։ Հասկացանք, ընկերներ, որ այս փուլում հաղթել եք, բայց սա պետություն է, կամ մի բերեք այդ օրենքը, կամ եթե բերում եք՝ ընթացակարգին հետևեք։

Մանրամասն` այստեղ

Check Also

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում

Ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը Սյունիքից առաջադրվում Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ «ռեյտինգային» ընտրակարգով կառաջադրվի Սյունիքի եւ ...

error: Content is protected !!