Ավետիսյանների սպանության դրդապատճառը բացահայտված է. փաստաբան😮😮

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի փաստաբանը բողոք էր ներկայացրել Վերքաննիչ դատարան: Բողոքը վերաբերում էր Պերմյակովի՝ սահմանահատման փորձի համար առաջադրված մեղադրանքին: Պերմյակովը բողոքը հետ է վերցվել:

«Առաջին լրատվականի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե Պերմյակովի և նրա պաշտպանի հակասությունն ինչի՞ հետ կորղ է կապված լինել, նշեց, որ կասկած միշտ էլ կարող է լինել, որ ճնշումներ կան Պերմյակովի վրա. «Կցանկանայի, որ Պերմյակովի պաշտպանը պարզաբաներ՝ ճնշումներ կան թե ոչ»:

«Իրականում կարևոր է Պերմյակովի ներկայությունը Վերաքննիչ դատարանում ապահովելը իրավապահների միջոցով, ինչը կարծում եմ անհավանական է, քանի որ մինչև այս պահը պրակտիկան ցույց է տվել, որ ռուսական ռազմաբազայի տարածքից նրան չեն հանում, և նրա հսկողությունը չի փոխանցվում հայ իրավապահներին, այլ մնում է ռուսական ռազմաբազայի զինծառայողների հսկողության տակ»:

Փաստաբան Ե. Սարգսյանը, ի տարբերություն այլ փաստաբանների և իրավապաշտպանների, կարծիք հայտնեց, որ Ավետիսյանների սպանության դրդապատճառը բացահայտված է:

Մանրամասները՝ տեսանյութում:

2

Այս նյութը դիտել են – 5639 անգամ

Check Also

Ի՞նչ է կատարվում եղանակի հետ․ Գագիկ Սուրենյանի շտшպ հայտարшրությունը gնgել է բոլnրին. Ի՞նչ uպասել այu oրերին

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 13-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-15-ը, 18-ի գիշերը և ...

error: Content is protected !!