Այս հարսանիքի մասին խոսում էր ամբողջ աշխարհը. Տարեց միլիոնատերն ամուսանցել է Playboy-ի մոդելի հետ

Այս հարսանիքի մասին խոսում էր ամբողջ աշխարհը. Տարեց միլիոնատերն ամուսանցել է Playboy-ի մոդելի հետ

Կսենյա Դելին ընդամենը 26 տարեկան է, բայց նա արդեն հասել է այն ամենին, ինչի մասին երազում է ցանկացած աղջիկ: Նա մոդելային կարիերայում շատ հաջողություններ է ունեցել: Կսենյան պայմանագիր է կնքել Playboy ամսագրի հետ, եղել է Victoria’s Secret-ի դեմքը և նույնիսկ նկարահանվել է Ջասթին Բիբերի տեսահոլովակում: Մնացել էր միայն գտնել երջանկություն անձնական կյանքում:  
Գեղեցկուհի Կսենյան գրավել է հազարավոր սրտեր, բայց փոխադարձության հաջողվեց հասնել միայն 62-ամյա եգիպտացի միլիարդատեր Օսսամա Ֆաթհի Ռաբահ ալ-Շարիֆին: Այսպիսով, ինչպե՞ս տարեց մարդը կարողացավ գրավել գեղեցկուհու սիրտը:
Կսենյաի խոսքերով, առաջին հերթին նրան գրավել է Օսսամայի ակնառու ինտելեկտը, հիանալի հումորի զգացումը և անհավատալի խարիզման: Բացի այդ, չնայած իր տարիքին, Օսսաման գտնվում է հիանալի ֆիզիկական վիճակում:
Նրանց նախանձողները ասում են, որ մոդելը նրա հետ ամուսնացել է միմիայն փողի համար: Մի տարվա ընթացքում Քսենյան բազմաթիվ նվերներ է ստացել Օսսամայի կողմից, որոնք ներառում են ադամանդներ, կարմիր Maserati և նույնիսկ անձնական ինքնաթիռ:
Մոդելի և միլիարդատիրոջ հարսանիքը կազմակերպվել էր հատուկ մասշտաբով: Այդ տոնի ծախսերը գերազանցել են մեկ միլիոն դոլարը: 
Նշանակալից իրադարձությունը տեղի է ունեցել Սանտորինի` ռոմանտիկ հունական կղզում: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Էգեյան ծովի ափին:

Տոնին հրավիրել էին 150 հյուրերի: Եվ նրանցից յուրաքանչյուրը ստացել է մի կտոր հարսանեկան տորթ, այն հսկայական էր:
Հարսը հագել էր շքեղ զգեստը` Zuhair Murad-ից և կոշիկները` Jimmy Choo-ից:

Հարսանիքից հետո զույգը մի քանի օր անցկացրել է Հունաստանում և մեկնել է ռոմանտիկ ճանապարհորդության, որի ընթացքում այցելել են Շվեյցարիա և Մալայզիա, ինչպես նաև եղել են Փարիզում և Լիսաբոնում:

Check Also

Կրքոտ Քենդալ Ջենները Chaos Sixty Nine-ի ֆոտոշարքում

Կրքոտ Քենդալ Ջենները Chaos Sixty Nine-ի ֆոտոշարքում Դեռ չեն հանդարտվել խոսակցություններն այն մասին, թե ինչպես  ...

error: Content is protected !!