Կրքոտ Քենդալ Ջենները Chaos Sixty Nine-ի ֆոտոշարքում

Կրքոտ Քենդալ Ջենները Chaos Sixty Nine-ի ֆոտոշարքում

Դեռ չեն հանդարտվել խոսակցություններն այն մասին, թե ինչպես  է Քենդալ Ջենները փայլել Victoria’s Secret-ի շոուի ժամանակ, իսկ մենք արդեն ձեզ ենք ներկայացնում ռեալիթի շոուի աստղի մասնակցությամբ նոր ֆոտոշարք, որն արվել է Chaos Sixty Nine-ի համար։

Սուպերմոդելը, ով երեկ իրենով զարդարել էր հայտնի ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրությունը Նյու Յորքի ամենահայտնի շոուի ժամանակ, այս անգամ ներկայացել է սեւ-սպիտակ Chanel ապրանքանիշի լողազգեստով։

23-ամյա Քենդալը ֆոտոշարքում որոշել է փրկիչ օղակով լողալ լողավազանում։

Քենդալին լուսանկարել է Դենիել Լեւիտը։

Ամսագրի համարը լույս կտեսնի նոյեմբերի 15-ին, որում կլինեն Քենդալի 12 լուսանկարներ, որոնցով էլ եկող տարվա օրացույց կկազմվի։

«Քենդալի հետ աշխատելն իմ երազանք է եղել։ Նա հիանալի է, սակայն նաեւ շատ զվարճալի», – նշել է Դանիելըմիկրոբլոգի իր էջում։

Check Also

Կայացավ տարվա ամենաթեժ շոուն․ Քայլի Ջենները, Ադրիանա Լիման և ուրիշ գեղեցկուհիներ՝ “Victoria’s Secret 2018”-ին (լուսանկարներ)

Կայացավ տարվա ամենաթեժ շոուն․ Քայլի Ջենները, Ադրիանա Լիման և ուրիշ գեղեցկուհիներ՝ “Victoria’s Secret 2018”-ին (լուսանկարներ) ...

error: Content is protected !!